«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Նախագծերով առաջարկվում է բարձրաց­նել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հաս­կա­ցու­թյան, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րությունները:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկ­տեմ­բերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14 հոդված.

«Հոդված 19.14 Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝
բազային տուրքի 300 000-ապատիկի չափով
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝
բազային տուրքի 100 000-ապատիկի չափով
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղա­դրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և կամ վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերությունում «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:

Հոդված 3. Եզրարափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 4. Անցումային դրույթներ

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտա­լիզա­տորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանաված՝ խաղադրույք ընդու­նելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ մասերով.

«17) Խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճարված դրամային միջոց, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը։

18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ որը տրվում է Հայաստանի Հան­րապե­տու­թյան կառավարության սահմանած կարգով վիճակախաղի (վիճակախաղերի) կազ­մակերպման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտեր­նետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպ­քում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «վրա» բառից հետո լրացնել «, վիճակախաղի (վիճակախաղերի) կազմա­կերպ­ման և անցկացման կանոնակարգում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտա­լիզատորի) կազմակերպման առկայության դեպքում նաև խաղադրույք ընդու­նելու իրավունքի հիման վրա:» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետա­կան տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպ­քում, որի դրույքաչափ սահմանվում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղա­դրույքների ընդհանհուր գումարից՝ ներառյալ իր կողմից իր հաշվին խաղա­ցո­ղին տրված խաղին մասնակցելու հնարավորությունները:»

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.

«թ1) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանո­նակար­գում տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկա­յության դեպքում վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքով սահմանված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««թ»» բառից հետո լրաց­նել ««թ1»» բառը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: 

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խաղադրույք (մասնակցության վճար)` դրամական միջոցներ, որոնք խաղացողի կողմից անկան­խիկ եղանակով փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համա­պա­տաս­խան.

Խաղադրույք ընդունելու իրավունք` որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած կարգով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրա­կանացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում .

1) «վրա» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի գործունեության դեպքում նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով համապատասխան քվոտայի համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառա­վա­­րության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, որի դրույքաչափ սահ­ման­վում է կախված Կազմակեպչի կողմից ընդունված խաղադրույքների ընդհանհուր գումարից՝ ներա­ռյալ իր կողմից իր հաշվին խաղացողին տրված խաղին մասնակցելու հնարա­վո­րու­թյուն­ները: »:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1»-րդ կետով.

«Է1) վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահ­ման­ված ժամկետում խաղադրույք ընդունելու իրավունքի համար սահմանված պետական տուրքի գումարը.»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետում ««է»» բառից հետո լրացնել «կամ «է1»» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 Նախագիծ-պետտուրքՆախագիծ-վիճակախաղՆախագիծ-շահումով խաղՀիմնավորում

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղա­յին ոլորտի (ինտեր­նետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտա­լի­զա­տորի) հարկային բեռի վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գոր­ծող օրենսդրությամբ ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­լի­զատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գոր­ծու­նեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտեր­նետ շահումով խաղերի գործունեությունը՝ 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի և ինտեր­նետ տոտա­լի­զատորի գործու­նեու­­թյունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտեր­նետ շահու­մով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­լի­զատոր) կազ­մա­կերպ­ման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է:  Մյուս կողմից, սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալներն էականորեն աճել են՝ մոտ 28 անգամ: Մասնավորապես, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույք­ների ծավալը կազ­մել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին` 3.931 մլրդ դրամ: Մյուս տարի­ներին ընդունվող խաղադրույք­ների ծավալը համապատասխանաբար կազմել է 2018-ին` 333,6 մլրդ, 2019-ին` 1.116,1 մլրդ, 2020-ին` 1.980,8 մլրդ դրամ:

 Արդյուն­քում, չնայած այն հան­­գամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հար­կերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույք­ների ծավալների աճը մտահոգիչ է և անհրաժեշտ է տար­բեր գործիքներով, այդ թվում՝ հար­կա­յին, զսպել խաղա­դրույքների կատարումը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է բարձրաց­նել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հաս­կա­ցու­թյան, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարա­բե­րությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահ­մանել, որ՝

վիճակախաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) է համարվում իրա­դար­ձու­թյունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճար­ված դրամային միջոցը, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը,
ինտերնետ շահումով խաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) են համար­­վում դրամական միջոցները, որոնք խաղացողի կողմից անկան­խիկ եղանակով փոխանց­վում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայ­ման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համա­պա­տաս­խան,
ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազ­մում է 300 մլն դրամ,
տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 100 մլն դրամ:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ինտեր­նետ շահու­­մով խաղերի և վիճակախաղերի տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր ընդուն­վող խաղադրույքներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձրացնել ինտեր­նետ շահումով խաղերի և վիճա­կա­­խաղերի (տոտալիզատորի, ինտեր­նետ տոտա­­լի­զատոր) կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­­­­մա­վա­րություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­նե­րից: Մասնավորապես, Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցա­նիշի բարելավում առն­վազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասց­նելով առնվազն 25 տոկոսի:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն