««Lիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծեր

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն  հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընդլայնում:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 1-ին և 2-րդ կետերը խմբագրել հետևյալ բովանդակությամբ և բաժինը լրացնել 2.1 կետով.

«1.
Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն կամ ներկրում

ԿՄ - Փ - Ո  Հ  Վ

2.Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր, պահեստավորում, կիրառում (շահագործում) և  պայթեցման աշխատանքների կատարում

ԿՄ -  -  Ո  Հ Վ

2.1.Հրագործական նյութերի/արտադրանքների ներկրում, արտադրություն, պահեստավորում, առևտուր (իրացում) և կիրառում (շահագործում)

ԿՄ -  - Ո  Հ  Վ»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման պահից 6 ամիս հետո:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 4-րդ կետում՝

«պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության,  առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման»  բառերը փոխարինել  «պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության կամ ներկրման, առևտրի, պահեստավորման, կիրառման (շահագործման) և պայթեցման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրագործական նյութերի/արտադրանքների արտադրության, ներկրման, պահեստավորման, առևտրի (իրացման) և կիրառման (շահագործման)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման պահից 6 ամիս հետո

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինն ուժը կորցրած ճանաչել:   

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման պահից 6 ամիս հետո:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1  հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման պահից 6 ամիս հետո:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,                ««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
 
Սույն թվականի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր աղետով պայմանավորված և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2022թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 01/10.3/27493-2022 հանձնարարականը հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրման, արտադրության, պահեստավորման, առևտրի և կիրառման գործառույթները որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դարձնելու հետ կապված համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները նախաձեռնելու, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով Նախարարությանը վերապահված պայթուցիկ նյութերին վերաբերող լիցենզավորման ենթակա գործընթացներին զուգահեռ նաև դրանց ներկրումը, պահեստավորումը և կիրառումը (շահագործումը) լիցենզավորման կանոնակարգման դաշտ ներառելու նպատակահարմարության հարցը քննարկելու վերաբերյալ՝ առաջացել է սույն օրենքների փաթեթի ընդունման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն  հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընդլայնում:

Առաջարկվող կարգավորման բնույթը.
 
Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), ինչպես նաև հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
 
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը (շահագործումը), հրագործական նյութերի, արտադրանքերի (պիրատեխնիկա, սիլիտրա և այլ պայթյունավտանգ նյութեր/ապրանքներ) ներկրումը, արտադրությունը, պահեստավորումը, առևտուրը և կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար:

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
      Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» վերնագրում՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ», ինչպես նաև «4. Մարդկային կապիտալի զարգացում» գլխի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում. «· շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության և մշտադիտարկման միասնական համակարգի կատարելագործումը, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համակարգի կատարելագործումը՝ հիմնված կանխարգելման սկզբունքի վրա, փորձաքննության որակի բարձրացմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրմամբ, »:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն