ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է տարեկան 1,5 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության արտաքին առեւտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլեւ-Սինելնիկովը։
Նա հայտնել է ԵՏՄ երկրների ուսումնասիրության արդյունքների մասին։
Ռեկտորի խոսքով՝ Հայաստանը կարողացել է հասնել նման էֆեկտի, թեեւ, ի տարբերություն ԵՏՄ այլ երկրների, ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի հետ։
«Այս էֆեկտը նաեւ առաջացնում է արտադրության եւ արտահանման աճ, ապահովում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրան շատ առումներով նպաստում է ընթացակարգերի պարզեցումը, ինչպես նաեւ փոխադարձ առեւտուրը»,-պարզաբանել է նա։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться