Bunge ագրոարդյունաբերական ընկերությունը (ապրանքանիշը՝ Օլեյնա, Ideal) որոշել է վաճառել Ռուսաստանում յուղամշակման իր բիզնեսը Exoil Group-ի բաժնետեր Կարեն Վանեցյանին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Bunge-ի գործադիր տնօրեն Գրեգ Հեքմանը վստահություն է հայտնել, որ ագրոբիզնեսի ոլորտում քսանհինգ տարվա փորձ ունեցող Վանեցյանի ղեկավարությամբ թիմը կշարունակի բավարարել հաճախորդների կարիքները: Նա շնորհակալություն է հայտնել ընկերության թիմին այս դժվարին պայմաններում անհրաժեշտ սննդի եւ կերի մատակարարման համար, ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Bunge-ն ունի մոտ 23 000 աշխատակից ավելի քան 40 երկրներում։ Վորոնեժում գործարանը գործում է 2008 թվականից, ոընդհանուր ներդրումները կազմել են 130 մլն դոլար։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться