Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր

Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտի համագործակցությունը ինչպես միջպետական, այնպես էլ միջշրջանային մակարդակով ակտիվորեն զարգանում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը:

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր, ըստ որի՝ մեր շրջանները (շուրջ 30 շրջաններ, թեև Ռուսաստանի գրեթե բոլոր շրջանները ներգրավված են Հայաստանի հետ ակտիվ տնտեսական համագործակցության մեջ) կոնկրետ միջոցառումներ են առաջարկել միջշրջանային, տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ մինչև 2027 թվականը: Բավական երկարաժամկետ և հեռանկարային համագործակցության ծրագիր է բոլոր ուղղություններով»,- ասաց Վոլվաչը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 50 տոկոսով կամ ավելի քան 1.6 միլիարդ դոլարով և չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բացասական կանխատեսումների՝ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է գրանցել:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն