Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի դեսպան Յոնգ Ֆանին

Նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 14-ին ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ ավիաչվերթների իրականացումը կնպաստի ոչ միայն Հայաստանում և Չինաստանում զբոսաշրջության զարգացմանը, այլև երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը։

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է առավել ակտիվացնել ցուցահանդեսների կազմակերպումը։ Առաջարկվել է նաև դիտարկել բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության  հնարավորությունը։

Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն ուսումնասիրել Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունները և քայլեր ձեռնարկել քննարկման ընթացքում արծարծված հարցերն առավել իրատեսական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն