Բելառուսի նախագահը հուսով է, որ հայ մասնագետները կօգնեն Բելառուսում կառուցվող ԱԷԿ–ի շահագործման հարցում

Բելառուսի նախագահը հուսով է, որ հայ մասնագետները կօգնեն Բելառուսում կառուցվող ԱԷԿ–ի շահագործման հարցումԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը Մինսկին մասնագետներ կտրամադրի բելառուսական ԱԷԿ–ի շահագործման հարցում աջակցելու համար։

«Դուք նման օբյեկտների շահագործման լուրջ փորձ ունենք, և հույս ունենք, որ Հայաստանը գոնե տասը լավ մասնագետների կկարողանա ուղարկել Բելառուս»,– ասել է Լուկաշենկոն Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մամուլին տրված համատեղ հայտարարությունում։

Լուկաշենկոն ավելացրել է, որ Բելառուսը կառուցում է իր պատմության մեջ առաջին ԱԷԿ–ը և հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած փորձով։ Նա նշել է նաև, որ երկու երկրները ԱԷԿ–ի անվտանգ շահագործման և նոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ տեղեկության փոխանակման փոխադարձ հետաքրքրվածություն ունեն։

Բանակցությունների ավարտին ստորագրվել են հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրեր, մասնավորապես, միջուկային անվտանգության և ռադիոակտիվ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Բելառուսը երկու էներգաբլոկներով 2.4 մեգավատ հզորությամբ ԱԷԿ է կառուցում (Օստրովեցկի շրջան, Գրոդնենսկիի մարզ)։ ԱԷԿ–ի գլխավոր կապալառուն «ՆԻԱԷՊ» ԲԲԸ–«Ատոմստրոյէսքպորտ» ՓԲԸ միավորված ռուսական ընկերությունն է։ Նախագիծը նախատեսում է ԱԷԿ–ի առաջին էներգաբլոկի շահագործման մեկնարկը 2018 թվականի նոյեմբերին, երկրորդինը' 2020–ի հուլիսին։

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:

ՀՀ գործող օրենսդրության համաձայն, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011թ.-ին՝ 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, դրա ժամկետը լրանում է 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին: -0-

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նոր կայան կառուցել գործող կայանի տեղում։ Առայժմ խոսքը գնում է 1000 ՄՎտ հզորության մեկ էներգաբլոկի կառուցման մասին։ Գոսատոմնադզորի տվյալներով, Հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը Հայաստանում կկազմի մոտ 5 մլրդ դոլար։ 2012 թվականի փետրվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ էներգաբլոկը ծրագրվում է կառուցել 2019-2020 թվականներին։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն