Հայաստանին 26.5 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Միջոցները, նրա խոսքով, կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում։ Դրանք կօգտագործվեն հանրային հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման համար։
«Այս վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թվայնացնել որոշ պետական կառույցների կողմից մատուցվող ծառայությունները։ Խոսքը, մասնավորապես, արդարադատության նախարարության, ոստիկանության, ՊԵԿ-ի, ՏԻՄ-երի մասին է։ Թվայնացմանը զուգընթաց վերոնշյալ ծառայություններից օգտվողների համար նախատեսվում է նաեւ համապատասխան բջջային հավելվածներ ստեղծել»,- պարզաբանեց Մուրադյանը։
Նա նաեւ հայտնեց, որ ՎԶՄԲ վարկը Հայաստանին կտրամադրվի 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը՝ արտոնյալ։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться