Շուրջ 6 մլն եվրո է ներդրվել 10 տարվա ընթացքում ՀՀ ՓՄՁ ոլորտում` ՎԶԵԲ–ի բիզնես կոնսլաթինգ ծրագրով

Շուրջ 6 մլն եվրո է ներդրվել 10 տարվա ընթացքում ՀՀ ՓՄՁ ոլորտում` ՎԶԵԲ–ի բիզնես կոնսլաթինգ ծրագրովՈրպես ներդրումներ' մոտ 6 մլն եվրո է ներդրվել Հայաստանում 10 տարվա ընթացքում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար' ՎԶԵԲ–ի «Բիզնես կոնսալթինգի ծառայություններ» ծրագրով, երեքշաբթի տեղեկացրեց ՎԶԵԲ ՓՄՁ աջակցման տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յաափ Սփրեյը (Jaap Sprey)։

«ՎԶԵԲ–ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը' խթանելով փոքր բիզնեսին»,– Հայաստանում «Բիզնես կոնսալթինգի ծառայություններ» ծրագրի 10–ամյա գործողության առիթով կայացած միջոցառման ժամանակ ասաց Սփրեյը։

Ըստ նրա' տասը տարում ծրագրի շրջանակներում 930 նախագիծ է իրականացվել Կանադայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ–ից, ԵՄ–ից, Անցումային փուլում գտնվող երկրների հիմնադրամից և ՎԶԵԲ–ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից ներգրավված միջոցների հաշվին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր հերթին նշեց, որ ՓՄՁ զարգացումը Եվրամիության քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

«Այն նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է»,– ավելացրեց նա։

Հրիստեան նշեց նաև, որ տարեվերջին ակնկալվում է Հայաստանի և ԵՄ–ի միջև ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչն ըստ նրա' Հայաստանի տնտեսության համար անկյունաքար կդառնա։

«Դա նշանակում է, որ հայկական բիզնեսը ստիպված կլինի բարեփոխել իր ձեռնարկությունները, որպեսզի օգտվի այն հնարավորություններից, որոնք կտա այդ համաձայնագիրը»,– նշեց դեսպանը։

ՎԶԵԲ–ի «Բիզնես կոնսալթինգի ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։

Ներկայում Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցում է Արևելյան գործընկերության նախագծի շրջանակներում և բանակցություններ է վարում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Առաջիկա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագիրը և ուղղված կլինի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղափոխման, էներգետիկայի ոլորտներում:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն