ՎԶԵԲ–ն իր գործունեության սկզբից Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո

ՎԶԵԲ–ն իր գործունեության սկզբից Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրոՎերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում ներդրել է շուրջ 620 մլն եվրո' 1992թ.–ից երկրում իր գործունեության սկզբից, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Ըստ նրա' այդ գումարի շուրջ կեսը' մոտ 310 մլն եվրո, ուղղվել է բանկային հատվածի ֆինանսավորմանը։

«ՎԶԵԲ–ի կողմից Հայաստանում կատարած ներդրումների շուրջ 25 տոկոսը բաժին է հասել տրանսպորտային հատվածի ֆինանսավորմանը, մասնավորապես Երևանի օդանավակայանի և մաքսակետերի արդիականացմանը, 15 տոկոսը' էներգետիկայի ոլորտի տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտի, այդ թվում Հայաստանում 25 փոքր ՀԷԿ–ների աջակցմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տեղափոխմանը և տեղաբաշխմանը»,– ասաց նա։

Ըստ Ռազլոգի' ներդրումների ընդհանուր գումարի մնացած 10 տոկոսը բաժին է հասել մասնավոր և մունիցիպալ հատվածին, մասնավորապե'ս մետրոպոլիտենի վերակառուցմանը, ջրամատակարարման համակարգին, ինչպես նաև սննդի արդյունաբերության ոլորտին։

ՎԶԵԲ-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում երկրի անկախացումից ի վեր։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն