Yeremyan Products-ի կաթնամթերքում հակաբիոտիկներ չկան

30 օգոստոսի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

Հում կաթի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել, կապար չի հայտնաբերվել, կադմիում չի հայտնաբերվել. Yeremyan Products ապրանքանիշի կաթի հետազոտության արդյունքներն են, որոնք ստացվել են ՀՀ ՍԱՏՄ ՊՈԱԿ-ի «Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման» լաբորատորիայի կողմից։

Օրեր առաջ «ՀԵՏՔ» օնլայն մեդիա հարթակը հրապարակեց «Հայաստանում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ. ԳԱԱ» վերնագրով հոդված, որտեղ նշվում էր, թե ըստ հետազոտությունների Հայաստանում արտադրված կաթի մեջ հակաբիոտիկներ կան։ Ի պատասխան՝ հայաստանյան արտադրող Yeremyan Products-ը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է կաթի հետազոտություն, որով ապացուցվեց՝ ապրանքանիշի կաթնամթերքում նշյալ հակաբիոտիկներն ու հավելումներն իսպառ բացակայում են։

 

 

Yeremyan Products ընկերությունից հավաստիացնում են՝ որպես արտադրող, իրենք ներկայացնում են միայն բնական, անարատ և առանց որևէ հավելումների արտադրանք։

«Մենք 2019 թվականին սկիզբ դրեցինք «Սերմից՝ սեղան» հայեցակարգով գործունեությանը և հիմնեցինք ժամանակակից ֆերմերային տնտեսություն, սեփական լաբորատորիա, որտեղ կաթնամթերքը բազմաթիվ փորձաքննությունների է ենթարկվում, ինչից հետո միայն տեղափոխվում գործարան։ Պատրաստի արտադրանքն էլ արդեն սպառման կետեր ուղարկվելուց առաջ էլ պարտադիր համապատասխան ստուգումներ է անցնում։ Ընդհանուր առմամբ, մեր փակ ցիկլով գործելու և «Սերմից՝ սեղան» հայեցակարգով աշխատելու շնորհիվ մենք ամբողջությամբ վերահսկում ենք արտադրանքի որակն ամեն փուլում»,- ասում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ Yeremyan Products կաթնամթերքի կայուն բարձր որակն ամբողջ տարին ապահովել հաջողվում է շնորհիվ «Սերմից՝ սեղան» փակ ցիկլի և ճիշտ ռազմավարության. «Կայուն որակ ապահովելուն նպաստում են մի շարք գործոններ՝ սկսած կենդանիների կերից, մինչև պահման պայմաններ։ Մեր ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների շնորհիվ մենք կարողանում ենք շուրջ տարին կենդանիներին ապահովել նույն հյութալիությամբ կերով, ինչը կենդանիների բարձր մթերատվության գլխավոր ու ամենակարևոր երաշխիքներից է։ Այս ներդրումների, աշխատանքի ծավալի և որդեգրած մոդելի արդյունքում կաթնամթերքի ինքնարժեքը բարձր է ստացվում, բայց դա արդարացված է, քանի որ որակն է ապահովված։ Սա նաև իր դրական ազդեցությունն է ունեցել ընդհանուր շուկայի մրցակցային պայմանների վրա։ Շատ ուրախ եմ, որ հայաստանյան այլ արտադրողներ էլ արդեն սկսել են ձգտել միայն բնական ու բարձրորակ պրոդուկտներ ունենալուն»,- վստահեցնում է Դավիթ Երեմյանը.

Այն դիտարկմանը, որ ըստ իրականացված հետազոտությունների՝ խնդիրներ ունենք նաև առաջնային արտադրությունում, Դավիթ Երեմյանն ասաց. «Ինչպես նշեցի, մենք վերահսկում ենք կաթի արտադրությունն ամեն փուլում և որակի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Մենք արտադրում ենք ամենաբարձր որակի կաթնամթերք, որը կարող է համարվել որակի չափանիշ և կարծում եմ՝ ժամանակն է շուկայում բարեփոխումներ իրականացնել, կատարել կաթի տեսակավորում ու պիտակավորում, որպեսզի սպառողը հստակ իմանա, թե որ սորտի կաթնամթերք է սպառում և համապատասխան սպասումներ ունենա։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն