«Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոսկվայում կայացած բարեգործական Ճաշկերույթի ավարտից հետո հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:

Բարեգործական ճաշկերույթին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ:

«Հեռուստամարաթոնից հետո կհրապարակվի նվիրատուների և նվիրատվությունների ամբողջական ցանկը, հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Արդշինինվեստբանկը. հովանավորներ' ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Արցախբանկ, Ամերիա Գրուպ, Հայբիզնեսբանկ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

2011թ.-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ճաշկերույթի ժամանակ, որը նաև Մոսկվայում էր անցել, 18 մլն 635 հազար ԱՄՆ դոլար էր հավաքագրվել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.-ին, նրա հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրականացումն է, Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների զարգացումն է: ՀՀ նախագահի գլխավորած Հոգաբարձուների խորհրդի կազմում ներառված են աշխարհասփյուռ հայության հեղինակավոր ներկայացուցիչներ

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն