• Armenianeconomy.com

Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են

10 օգոստոսի 2022 | Տեսչական մարմիններ | Цитата

Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, երկաթուղային բեռնափոխադրումները հիշյալ ժամանակահատվածում ավելացել են 1 տոկոսով, ավտոմոբիլայինը՝ 12.9 տոկոսով, օդայինը՝ 5.3 տոկոսով (ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացված բեռնափոխադրումները), մայրուղային խողովակաշարայինը՝ 18.4 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի տրանսպորտի տեսակներով կատարվել է 8 միլիոն 332.6 հազար տոննա բեռնափոխադրում:

Այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրումն աճել է 40.4 տոկոսով. տեղափոխվել է 71 միլիոն 030.5 հազար մարդ: Երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումն աճել է 22.5 տոկոսով, ավտոմոբիլային տրանսպորտով՝ 43.9 տոկոսով,  օդային տրանսպորտով, այդ թվում՝ այլ երկրների ավիաընկերությունների ինքնաթիռներով, իրականացված ուղևորափոխադրումներն աճել են 75.6 տոկոսով, էկեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 25.4 տոկոսով:

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշում հատկանշական է, որ հաշվարկված է միայն իրավաբանական անձանց կողմից մատուցած տաքսի ծառայությունների ծավալը, որը, ի դեպ, արձանագրել է 23.4 տոկոսի անկում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների երկնիշ աճը վկայում է, որ ոլորտները թոթափում են COVID-19 համավարակի հասցրած վնասները, փորձում են վերականգնվել:   

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն կատարելու համար• 2021-ի պետբյուջեի կատարողականի հսկողության ժամանակ 1.6 մլրդ դրամի խախտում է հայտնաբերվել• ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԻՍ-ՄՍԵՂԻՔԻ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ• Yeremyan Products-ի կաթնամթերքում հակաբիոտիկներ չկան• Ծորակից լցված ջրերը ներկայացվել են որպես բնական աղբյուրի ջուր. ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել• Երեւանի բյուջեն զրկվել է լրացուցիչ շուրջ 7 միլիարդ դրամի եկամուտի հնարավորությունից․ ՊՎԾ• ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ• Զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները․ 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
горячие новости
• ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Ինչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին• Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը• Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը. Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան• Մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի արտադրող ընկերությունը արտոնություն ստացավ• Կարեն Վանեցյանը Bunge-ից կգնի «Օլեյնա» բուսայուղի արտադրության բիզնեսը• Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր• Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն