• Armenianeconomy.com

Բացահայտվել է վառելիքի խոշոր ներմուծողների կողմից նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարման փորձ

ՊԵԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ  իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ 

Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են  Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։ 

Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք  վերավաճառել  են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։ 

Օպերատիվ տվյալների համաձայն խոշոր ներկրող կազմակերպություններից որոշներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող կազմակերպություններին հորդորում  է ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու  հարկման բազաները, ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և պահպանել հարկային կարգապահությունը։

Մանրամասները՝ տեսանյությում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ 6454 երեխայի արդեն իսկ նշանակվել է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն• Քննարկվել է 2023թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը• ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Ինչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՑԱՆՑ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ՇԵՄԸ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ը• Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա• Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը. Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն