«Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար

ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» ստորագրել են համագործակցության ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբին կհատկացնի 25 մլն ԱՄՆ դոլար՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար: Նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում և արդիականացում՝ մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեծացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրել են  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Համագործակցության  նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է։

«Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում գտնվող «Երեմյան ֆարմ»-ը ներդրումային այս ծրագրի շրջանակում կառուցելու է 1200 խոշոր եղջերավոր կենդանիների համար տավարաբուծական և 6000 գլուխ խոզերի համար խոզաբուծական ֆերմաներ։ Արդյունքում նախատեսվում է կաթի արտադրության ավելացում՝ մինչև 11000 տոննա, այսինքն տարեկան լրացուցիչ 1,6%։ Իր հերթին, սեփական կարողությունների զարգացումը կարող է նպաստել ներմուծման փոխարինմանը և 1,4%-ով բարելավել ՀՀ-ում կաթի մատակարարման մակարդակը (կաթի մատակարարման ներկա մակարդակը 82% է): ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ, գյուղատնտեսությունը առաջնային ուղղություն է և երկրի տնտեսության շարժիչ ուժը։

«Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ նոր համագործակցության հնարավորությունները։ Պիլոտային ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, միանշանակ, կդառնա ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նոր շրջափուլ, ինչպես նաև կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը։ Բացի այդ, ծրագիրը կաջակցի մասնավոր հատվածին, և վստահ եմ, որ կնպաստի արտահանման ներուժին։ Էկոնոմիկայի նախարարության անունից վստահեցնում եմ, որ մենք պատրաստակամ ենք ամեն կերպ աջակցել այս ծրագրի հաջող իրականացմանը»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը նշեց, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հետ իրականացվող նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի ռազմավարական հատվածի զարգացմանը և ունենալու է էական տնտեսական ու սոցիալական ազդեցություն, ինչպիսին է գյուղական բնակավայրերի զարգացումը, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության 36%-ը: «300 նոր աշխատատեղերի ստեղծում, ՀՆԱ-ի աճ և բնակչությանը պահանջվող սննդամթերքով ապահովում։ Կառավարության հետ կնքված եռակողմ հուշագրի շնորհիվ մեր Բանկի աշխատանքը երկրում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ուղղությամբ կհամակարգվի միանգամից երեք ուղղություններով՝ պետական անհրաժեշտություն – բիզնես շահեր – մատչելի ֆինանսավորման ապահովում»,- ասաց ԵԱԶԲ խորհրդի նախագահը։

Ըստ Դավիթ Երեմյանի՝ այս ծրագիրն աննախադեպ է ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ի, այնպես էլ ՀՀ անասնապահության ոլորտի համար: «Այս ծրագրով մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու, քանի որ ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ։ Դրանով զարկ ենք տալու տավարաբուծության զարգացմանն ու վարակիչ օրինակ ենք լինելու մյուս ֆերմերային տնտեսությունների համար»,- ասաց Երեմյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տեսանելի կլինեն այս ծրագրի արդյունքներն, ինչով կապացուցեն, որ Հայաստանում մրցակցային անասնապահություն և կաթնարտադրություն ունենալ հնարավոր է։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն