Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը

ՀՀ  կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձները, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում: Կառավարությունը ծրագիրը հավանության է արժանացրել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց, որ դիտարկվել է երկու հիմնական չափանիշ: Առաջինը տվյալ անձը 10 և ավելի տարի մասնագիտական փորձ պետք է ունենա առաջատար ընկերություններում, պետությունը Հայաստանում աշխատելու ժամանակ կփոխհատուցի աշխատավարձի 20 տոկոսի չափով: Եթե այդ մասնագետները աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտած լինի, ապա պետությունը կաջակցի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Եվ վերջապես, եթե տվյալ անձը կորոշի նաև դասավանդել հայաստանյան բուհերում, ապա պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 70 տոկոսը:

«Մենք ունենք որոշակի ներքին պայմանավորվածություն, որ չենք սահմանափակելու բյուջեն: Մեր կանխատեսումներով, մենք չենք գտնում, որ մոտ ապագայում բյուջեի խնդիր կունենանք, հետևաբար որքան պահանջարկը լինի, այդքան կարձագանքենք: Բոլոր ոլորտներում որակյալ մասնագետների կարիք կա: Մենք սրանով խթանում ենք նման որակավորում ունեցող  մասնագետների ներհոսքը Հայաստան, երկրորդը՝ խրախուսում ենք տեղի հայ մասնագետների վերապատրաստման գործընթացը»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Կառավարությունը տնտեսության արտադրողականության բարձրացման համատեքստում նաև նոր հնարավորություններ է ընձեռում ընկերություններին սարքավորումներ ձեռք բերելու համատեքստում: Արդեն իսկ գործող ծրագիրը, որով մշակող արդյունաբերության ոլորտի ընկերություններն աջակցություն են ստանում պետությունից նոր սարքավորումներ ձեռք բերելու առումով, ընդլայնվում է: Այժմ այդ հնարավորությունը տրվում է մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, շինարարությունը, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում:

«Մշակող արդյունաբերության ոլորտի համար գործող ծրագիրն իր դրական արդյունքներն է տալիս: Արդեն ունենք 200-ից ավելի կնքված գործարք, 11 մլրդ դրամից ավելի տեղաբաշխում: Եթե ընկերությունները պատրաստ են նոր մեքենասարքավորումներ գնել, ապա պետությունը սուբսիդավորում է տոկոսների զգալի մասը: Հիմա մենք ընդլայնում ենք ոլորտները, որպեսզի այս ծրագիրը մեծ թափ ստանա: Առավելագույն սահմանաչափը մեկ գործարքի գծով 10 մլրդ դրամ է, ինչը տեխնիկական պարկը թարմացնելու զգալի հնարավորություն է»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ավելացված ոլորտներից կան ազդակներ, նկատվում է նման հնարավորություններից օգտվելու պահանջարկ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ այս գործողությունները, ծրագրերն իրենց ազդեցությունը կթողնեն տնտեսության արտադրողականության բարձրացման վրա:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն