Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ օգոստոսի 2-ին նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի անդամները, պետական տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ռաֆայել Գևորգյանը բացման խոսքում նշեց, որ ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսված ապահովել համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ և այդ նպատակին հասնելու համար իրականացվում են մի շարք միջոցառումներ` ներառյալ նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Չնայած գործող ծրագրերի արդյունավետությանը` դրանք բավարար չեն նախատեսված արդյունքին հասնելու համար:

Հաշվի առնելով Հայաստանում գործող ՓՄՁ-ների ցածր արտադրողականությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-L որոշման Հավելված N1-ով նախատեսված են «2.1 Ռազմավարական և առաջնահերփ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում», «2.2 Աշխատաաշուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում տեղական ընկերություններում» գործողությունները` նիստի օրակարգում ընդգրվել է 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լորոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

Մասնավորապես, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար` Հովսեփ Պատվականյանը, ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակած նախագիծը, որով առաջարկվում են փոխհատուցման մոդելներ, ընդհուպ մինչև կապիտալ ծախսերի 50% փոխհատուցում այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ գիտահետազոտական ինստիտուտներից, ԲՈՒՀ-երից որևէ մեկի հետ համատեղ վերջինիս տարածքում կստեղծեն և կգործարկեն միջազգային ճանաչված սերտիֆիկացիայով լաբորատորիաներ: Նշված լաբորատորիաների միջոցով ծառայություններ կմատուցվեն թե' տվյալ տնտեսվարողներին, թե այլ անձանց: Նախագծի երկրորդ հավելվածով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք իրենց աշխատանքներում կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ), ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում ը չեն բնակվել Հայաստանում: Նախագծով ԲՈՈՒՄ սահմանումը առաջարկվում է տալ, որպես մասնագետ, ով կամ ավարտել է QS համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 համալսարններից որևէ մեկը և/կամ ունի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ միջազգային ինդեքսներում տեղ գտած որևէ ընկերությունում: Փոխհատուցման չափը կարող է հասնել ընդհուպ մինչև աշխատավարձի 70%-ը, բայց ոչ ավել, քան 2,000,000 դրամ, եթե ԲՈՈՒՄ-ը ունի դոկտորական գիտական աստիճան և հիմնական աշխատանքին զուգընթաց դասաավանդում է նաև ՀՀ ԲՈՒՀ-երից որևէ մեկում:    

Նիստի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է որոշման նախագծի ընդունման դեպքում տնտեսավարողներին ընձեռնվող հնարավորությունները։

ՓՄՁ խորհրդի մյուս անդամները բարձրաձայնել են նաև մի շարք խնդիրներ, ինչպես նաև քննարկումներ ծավալել հարկային ոլորտում փոփոխությունների իրականացման շուրջ։ 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն