ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։
Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться