ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հուլիսի 29-ին հանդիպել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։

Նշվում է, որ դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը։

Տեղեկացվում է հանդիպմանն իրանական մամուլի անդրադարձի մասին։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն• Նոր համաձայնագիր է կնքվելու և հայկական ապրանքները ավելի լավ հասանելիություն կունենան ԱՄԷ շուկայում. Քերոբյան• ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ հայ-էմիրաթական գործարար համաժողովը նոր հորիզոններ է բացում• Քննարկվել է ՀՀ-ի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունը• Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով՝ Երևանում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր• Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն․ Քերոբյան• Տեղի է ունեցել «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը• Սերգեյ Լավրով. Այս տարի ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը կլինի ազգային արժույթներով• Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն