FemInno-ն ամփոփեց կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթը․ Oqni-ն և My coffee-ն կիսեցին 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը

Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովն ամփոփվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը միմյանց միջև կիսեցին հայկական Oqni և My coffee ստարտափները։ 

My coffee ստարտափը սուրճի մնացորդները վերածում է պարարտանյութի։ Մնացորդները հավաքում են սրճարաններից, մշակում ու դարձնում պարարտանյութ։ Oqni-ի ստարտափն էլ «Թումո» կենտրոններիի հետ իրականացնում է համատեղ նախագիծ, որի ընթացքում ուսանողները տեղացի և միջազգային մասնագետների հետ ստեղծում են ոտքի AI Bionic և 3D կենսամեխանիկական պրոթեզներ:

«Չէինք պատկերացնում, որ հենց մենք ենք դառնալու երջանիկներից մեկը։ Գումարը օգտագործելու ենք  3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ պատյաններ պատրաստելու և թիմում նոր տաղանդներ ներգրավելու վրա»,- նշեց  Oqni ստարտափի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։  

Ստարտափ-մրցույթի ժյուրիի անդամ Աշոտ Խուդգարյանը նշեց՝ դժվար էր ընտրություն կատարել։ Ներկայացված ստարտափները բազմազան էին։ Պետք էր մրցանակային 10 հազար դոլարը առավելագույնս ծառայեցնել նպատակին։ 

«Կար մի ստարտափ, որը որակապես գերազանցում էր մնացածին։ Իրենց անհրաժեշտ էր մեկուկես միլիոն դոլար։ 10 հազար դոլարն իրենց համար էական նշանակություն չէր ունենա։ Իսկ այն  ստարտափները, որոնք ստացան հինգ հազարական դոլար, գումարն իրենց համար էական խնդիր է լուծելու»,- հավաստեց Խուդգարյանը։  

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվեց FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն էր բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն