Արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից կօգտվեն 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նպատակ ունենալով ընդլայնելու ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային ծրագրի շահառուների շրջանակը՝ Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ: Ներկայացնելով նախագիծը՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը զեկուցել է, որ նախատեսվում է նշված ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման ընդունմամբ 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ռուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Կառավարության այս որոշման նախագիծը վերաբերում է զինծառայողների համար արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորման ծրագրին, որի դեպքում ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում են պետության կողմից: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2022թ. սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս որոշման նախագծի ընդունման դեպքում՝ մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը: Նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառված 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորումից»:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն