«Այսուհետ զեղչը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա». Ի՞նչ է փոխվում զեղչերի ու ակցիաների կիրառման ոլորտում

Հաճախ տնտեսվարղները ներկայացնում են որոշակի զեղչ, սակայն պարզվում է, որ այդ զեղչն իրկանում ավելի բարձր է, քան մինչ այդ զեղչի կիրառումը ապրանքի գինն է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները:

«Մեկ այլ դեպքում զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն է տրվում թերի կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական: Հայտարարվում է զեղչի կամ ակցիայի մասին, բայց պարզվում է, որ դրա արդյունքում որեւէ դրական գնային փոփոխություն կամ պայման չի առաջարկվում քաղաքացուն: Մեկ այլ դեպքում էլ տնտեսվարողները հայտարարում են զեղչ, սակայն պարզվում է, որ  տվյալ ակցիան տեւել է տարիներ, հետեւաբար, դա չի կարող իր բնույթով համարվել ակցիա:

Հարցը շատ զգայուն է, որովհետեւ օրենսդրական խիստ կարգավորումները կարող են վնասել բիզնեսին, բայց մյուս կողմից կարի ունենք պաշտպանելու սպառողին»,-ասաց նա՝ հավելելով, որ մասնագիտական հանրույթի կողմից այս կարգավորումը դրական արձագանքների է արժանացել:

«Սա ոլորտում առաջին քայլն է, այն չի հվակնում լինել վերջնական եւ լուծումներ տալ բոլոր հարցերին: Եթե կլինեն սողանքներ, որոնք թույլ կտան անբերախիղճ տնտեսվարողներին շրջանցելու եւ կրկին  դրսեւորելու անբարեխիղճ վարքագիծ, կամ կպարզվի, որ այդ կարգավորումներն անհամաչափ բեռ են տնտեսվարողների համար, մենք բաց ենք լսելու առաջարկներ»,-ասաց Մարկոսյանը:

Ըստ նոր փոփոխությունների զեղչ է համարվում գնի իջեցումը, դրան նախորդող մեկ ամվա ընթացքում միջին գնի նկատմամբ: Նաեւ զեղչը առավելագույնը կարող է տեւել մինչեւ երեք ամիս:

Եթե, ասենք, նշվում է, որ երկու քմ գնելու դեպքում 3-րդը տրվում է ասենք 20 տոկոս ցածր գնով, ապա դրա մասին հստակ պետք է ասվի սպառողին, ոչ թե ասվի 20 տոկոս զեղչ, հետո պարզվի, որ դա 3-րդ քմ-ին է վերաբերում:

«Հաջորդն այն է, որ զեղչի կիրառման դեպքում պետք է տեսանելի լինի նախքան այդ եղած գինը՝ վերջին մեկ ամսվա միջին գինը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ակցիաներին, ՄՊՀ-ի անդամը նշեց, որ դու չես կարող մի ապրանքի հետ նվեր տալ, բայց ապրանքի գինն այնքան բարձրացնես, որ նվերի գինը լրիվ կամ մասնակի ներառվի դրա մեջ: Ակցիայի դեպքում եւս այն չի կարող տեւել 3 ամսից ավելի: Իսկ ակցիայի ավարտի հետո նույն ակցիան կարող ես կիրառել միայն մեկ ամիս անց:

Օրենսդիրը օրենքի մակարդակով սահմանել է, թե ինչպիսին պետք է լինեն իրազեկմանը վերաբերող պահանջները: Իրազեկման մեջ պետք է նշվեն զեղչի կամ ակցիայի ժամկետները, նաեւ թե ինչի վրա է այն տարածվում: Նաեւ ցուցանակի վրա տառաչափերը չեն կարող երկու անգամից ավելի տարբեր լինել. «Շատ եք տեսել՝ մեծ տառերով գրվծ է 50 տոկոս զեղչ, իկ տակը շատ փոքր տառաչափով գրված է «մինչեւ»: Արդյունքում դուք դրան բախվում եք արդեն վճարելու պահին, ինչը տհաճ է: Հաջորդն այն է, որ եթե ապրանքի խմբաքանակի կամ շրջանակի մասին տեղեկատվություն չկա, դա նշանակում է, որ բոլոր ապրանքներն են զեղչվում»,-ասաց Մարկոսյանը:

Ինչ վերաբերում է նման անբարեխիղճ վարքագծի հմար տուգանքներին, նա նշեց, որ օրենսդրությունը սահմանում է տվյալ տնտեսվարողի համար մինչեւ նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք:

Եթե նշվում է մինչեւ 50 տոկոս զեղչ, դա ենթադրելու է, որ այդ զեղչի առնվազն 20 տոկոսը պետք է լինի 50 տոկոս զեղչով»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ այսուհետ զեղչը կնշանակի զեղչ, ոչ թե իմիտացիա:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն