Forbes-ը ներկայացրել է Հայաստանի 10 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը

Ռուսական Forbes պարբերականը ներկայացրել է Հայաստանի 10 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը։ Նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցիների եւ բանկային հաճախորդների միգրացիայի հայտնի ուղղություններից մեկն է։

«Հայկական բանկերի համակարգային առանձնահատկությունների թվում, որը Fitch-ը ընդգծել է մարտին, ցածր եկամտաբերությունն է. 2021 թվականի վերջին ոլորտում զուտ տոկոսային մարժան կազմել է 4 տոկոս։ Միաժամանակ գործակալությունը նշել է բանկային ակտիվների բարձր որակը (հունվարին ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1,7 տոկոս)։ Մայիսին  S&PGlobalRatings գործակալությունը նշել է, որ Հայաստանի բանկային հատվածի համար Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետեւանքների տնտեսական ռիսկերը  կաճեն (10 բալանոց սանդղակով, որտեղ 10-ը ամենավատ վարկանիշն է, երկրի բանկային հատվածի ռիսկերը գնահատում են 8 կետով)»,-գրում է պարբերականը։

Ստորեւ ներկայացված են վարկանիշային աղյուսակում ընդգրկված բանկերը։

№ 1 Ամերիաբանկ

Վարկանիշներ՝ Moody’s — Ba3, S&P — B+

Կառավարիչ՝ Արտակ Հանեսյան

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Անդրեյ Մկրտչյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1910

Ակտիվներ՝ 1096 միլիարդ դրամ (170 միլիարդ ռուբլի)

Ամերիկաբանկն ակտիվների գծով Հայաստանի խոշորագույն բանկն է։ Այն ունիվերսալ բանկ է, որը ծառայություններ է առաջարկում կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդներին: Բանկի արտադրանքը ներառում է ինչպես դասական բանկային վարկեր, այնպես էլ ավանդներ եւ ներդրումային ծառայություններ: Ամերիաբանկը հիմնադրվել է 1910 թվականին որպես Կովկասյան առեւտրային բանկի մասնաճյուղ։ Խորհրդային տարիներին Կովկասյան առեւտրային բանկը վերածվեց ԽՍՀՄ Վնեշտորգբանկի մասնաճյուղի։ 1992 թվականին Ամերիաբանկը դարձավ անկախ վարկային կազմակերպություն եւ ստացավ լիցենզիա ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 48,9 տոկոսը պատկանում է Ռուբեն Վարդանյանի ImastGroup (CY) Limited ընկերությանը։ Բաժնետոմսերի 17,74 տոկոսը պատկանում է EBRD-ին, եւս 13,93 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկին։ Մյուս երկու բաժնետերերը՝ ESPSHoldingLimited-ը եւ AfeyanFoundationforArmeniaInc.-ը, ունեն համապատասխանաբար 11,92 եւ 7,51 տոկոս։

№ 2 Արդշինբանկ

Ակտիվներ՝ 1010 միլիարդ դրամ (156 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ Moody’s — Ba3, Fitch — B+

Կառավարիչ՝ Արտակ Անանյան

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Կարեն Սաֆարյան  

Հիմնադրման տարեթիվ՝ 2003

Արդշինբանկը Հայաստանի խոշորագույն ունիվերսալ բանկերից է։ Բանկը կենտրոնացած է խոշոր կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման վրա, առաջին հերթին Հայաստանի եւ նրա էներգետիկ ոլորտի ռազմավարական ոլորտներում, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման վրա: Բանկը լիցենզիա ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2003 թվականին։ Արդշինբանկն ունի մասնաճյուղային լայն ցանց՝ 60 մասնաճյուղ Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Արդշինբանկը վերահսկվող ընկերությունների միջոցով ամբողջությամբ պատկանում է գործարար Կարեն Սաֆարյանին։ Ռուսաստանում նա Նիժնի Նովգորոդի շրջանի մի քանի ընկերությունների համասեփականատեր է. մասնավորապես, նա ունի փոքրամասնության բաժնետոմսեր Պոպովի անվան կապի սարքավորումների Գորկու գործարանում, ավիացիոն կապի սարքավորումներ եւ բժշկական սարքավորումներ արտադրող գործարանում։

№ 3 Ակբա բանկ

Ակտիվներ՝ 547 միլիարդ դրամ (84,9 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ Fitch — B+

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ռաֆայել Սարգսյան

Կառավարիչ՝ Հակոբ Անդրեասյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1995

Ակբան Հայաստանի չորրորդ խոշոր բանկն է։ Բանկը մասնագիտացած է գյուղատնտեսության, մանրածախ առեւտրի եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման մեջ:

Ակբա բանկը հիմնադրվել է 1995 թվականին որպես «Հայաստանի Գյուղացիական Փոխօգնության Բանկ» կոպերատիվ բանկ։ 2021 թվականի սեպտեմբերին բանկը IPO է անցկացրել Հայաստանի ֆոնդային բորսայում։ Բանկը թողարկել է 500 000 բաժնետոմս 15 000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Այսպիսով, բանկը ներգրավել է 7,5 միլիարդ դրամ։

Սեփականատերեր՝ «ACBA Federation» գյուղատնտեսական հոլդինգ՝ 83,68 տոկոս, ֆրանսիական CreditAgricole «SACAMINinternational» ֆինանսական խմբի «դուստր»՝ 4,55 տոկոս։ Մնացած 11,77 տոկոս բաժնետոմսերը հատուկ ծրագրով պատկանում են բանկի աշխատակիցներին, ինչպես նաեւ բորսայում բաժնետոմսեր գնած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

№ 4 Ինեկոբանկ

Ակտիվներ՝ 427 միլիարդ դրամ (66,3 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ Moody’s — B1

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ավետիս Բալոյան

Կառավարիչ՝ Արեն Նալթակյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1996

Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվականին երկու հայ գործարարների՝ Ավետիս Բալոյանի եւ Կարեն Սաֆարյանի կողմից։ Բանկն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ, ներառյալ թվային բանկային ծառայություններ ֆիզիկական եւ կորպորատիվ հաճախորդների համար:

Հիմնադիրներ Ավետիս Բալոյանին եւ Կարեն Սաֆարյանին պատկանում է բաժնետոմսերի 35.42 եւ 30.62 տոկոսը, համապատասխանաբար։ Հոլանդական agRIFCooperatiefU.A ներդրումային հիմնադրամին է պատկանում 10,01 տոկոսը, ամերիկյան DevelopingWorldMarkets (DWM) ներդրումային ընկերությանը` 5,09 տոկոս, InecoPartners-ին` 4,99 տոկոս։ 

№ 5 Կոնվերս բանկ

Ակտիվներ՝ 378  միլիարդ դրամ (58,7 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ Moody’s — B1

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Արմեն Տեր-Տաճատյան

Կառավարիչ՝ Անդրանիկ Գրիգորյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1993

Կոնվերս Բանկն առաջարկում է տարբեր ծառայություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Ներկայացված 35 մասնաճյուղերով Երեւանում եւ մարզերում: Բանկը ստեղծվել է 1993 թվականին «Հյուսիս Հայկական Փայատիրական Բանկ»-ի հիման վրա։ 2007 թվականին 95 տոկոս բաժնետոմսը գնել է հայազգի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Սեփականատերեր՝ Էդուարդո Էռնեկյան՝ 95%՝ AdvancedGlobalInvestment-ի եւ HayPost Trust Management-ի միջոցով: Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

№ 6 Հայէկոնոմբանկ

Ակտիվներ՝ 360 միլիարդ դրամ (55,9 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ Moody’s — B1

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Սարիբեկ Սուքիասյան

Կառավարիչ՝ Արամ Խաչատրյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1991

Հայէկոնոմբանկը (լրիվ անվանումը՝ Տնտեսական զարգացման հայկական բանկ) ստեղծվել է 1991 թվականին ԽՍՀՄ Բնակարանային եւ սոցիալական ապահովության բանկի հանրապետական ​​մասնաճյուղի հիման վրա։ Հայաստանի պետական ​​բանկերի շարքում առաջիններից էր, որը վերածվեց բաժնետիրական բանկի։ Հայէկոնոմբանկը գործում է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն։ 2002 թվականից բանկի բաժնետոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Հայէկոնոմբանկի հիմնական սեփականատերերը Սուքիասյանների ընտանիքն է (57.7 տոկոս), 42.3 տոկոսը պատկանում է մինորիտար բաժնետերերին։

№ 7 Հայբիզնեսբանկ

Ակտիվներ՝ 823 միլիարդ դրամ (127,7 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ չկա

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ալֆրեդ Մոէկլի

Կառավարիչ՝ Արտավազդ Սարգսյան

Հիմնադրման տարեթիվ՝  1991 

Հայբիզնեսբանկը Հայաստանի երեք խոշորագույն բանկերից մեկն է։ Բանկը մասնագիտացած է կորպորատիվ հաճախորդների ոլորտում, սակայն վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է մանրածախ բիզնեսը: Հայբիզնեսբանկը հիմնադրվել է 1991 թվականին որպես բաժնետիրական բանկ, նույն թվականին ստացել է Կենտրոնական բանկի լիցենզիա։

2022 թվականի մարտին Հայբիզնեսբանկի սեփականատերը փոխվեց. նախկին բաժնետերեր Վիտալի Գրիգորյանցը (նրան պատկանում էր 95 տոկոսը) եւ Արսեն Միքայելյանը (5 տոկոս) բանկը վաճառեցին շվեյցարական «Գլոբալ Ինվեստ» ընկերությանը եւ «Բնակարան երիտասարդների համար» ԿԲ-ին կից վարկային վերաֆինանսավորող ընկերությանը։ Նոր սեփականատերերը Հայբիզնեսբանկը կապիտալացրել են համապատասխանաբար 96 միլիարդ դրամով եւ 32 միլիարդ դրամով։   

Բաժնետոմսերի  գրեթե 75 տոկոսը պատկանում է շվեյցարական «Գլոբալ Ինվեստ»-ին։ Մնացած մասը  պատկանում է «Բնակարան երիտասարդների համար» կազմակերպությանը։  

№ 8 Արմսվիսբանկ

Ակտիվներ՝ 398 միլիարդ դրամ (61,8 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ չկա

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Վարդան Սրմաքեշ

Կառավարիչ՝ Գեւորգ Մաչանյան

Հիմնադրման տարեթիվ՝ 2004

Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004 թվականին ժամացույցների FranckMullerWatchland ընկերության համասեփականատեր, հայազգի գործարար Վարդան Սրմաքեշի կողմից։ Բանկը զարգացնում է երեք ոլորտներ՝ կորպորատիվ վարկավորում, ներդրումային բիզնես եւ մասնավոր բանկինգ: Այն մասնագիտացած չէ հաճախորդների զանգվածային մանրածախ սպասարկման մեջ:

Գործարար Վարդան Սրմաքեշին են ամբողջությամբ պատկանում բանկի բաժենտոմսերը HVSHoldingGmbH-ի եւ FMTMDistributionLTD-ի միջոցով։

№ 9 ՎՏԲ Հայաստան

Ակտիվներ՝ 362 միլիարդ դրամ (56,2 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ չկա

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Սերգեյ Ստեփանով

Կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արա Ավագյան

Հիմնադրման  տարեթիվ՝ 2004

ՎՏԲ Հայաստան բանկը ռուսական ՎՏԲ բանկի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Սա ունիվերսալ բանկ է, որը հաճախորդին տրամադրում է մի շարք բանկային ծառայություններ:

2004 թվականին ՎՏԲ-ն ձեռք է բերել Հայխնայբանկի 70 տոկոս + 1 բաժնետոմս, իսկ 2006 թվականին այն վերանվանվել է «ՎՏԲ Հայաստան» բանկ։ 2007 թվականի հուլիսին ռուսական ՎՏԲ-ն գնեց ՎՏԲ Հայաստանի բաժնետոմսերի մնացած մասը (30 տոկոս հանած մեկ բաժնետոմս)՝ դառնալով նրա միակ սեփականատերը։

2022 թվականի փետրվարին ԱՄՆ գանձապետարանը արգելափակող պատժամիջոցներ սահմանեց ռուսական ՎՏԲ-ի դեմ, որին միացան Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն։ ՎՏԲ-ի ակտիվներն այս երկրներում սառեցվել են։

ՎՏԲ Հայաստանը  100 տոկոսով պատկանում է ՎՏԲ խմբին:

№ 10 Արարատ բանկ

Ակտիվներ՝ 268 միլիարդ դրամ (41,6 միլիարդ ռուբլի)

Վարկանիշներ՝ չկա

Տնօրենների խորհրդի նախագահ՝ Գրիգոր Հովհաննիսյան

Կառավարիչ՝ Մհեր Անանյան

Հիմնադրման տարեթիվ՝ 1991

Արարատբանկը ստեղծվել է ՀայկապԲանկի վերակազմավորման արդյունքում։ 2005 թվականի սեպտեմբերին Արարատբանկը վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, ապա 2007 թվականի օգոստոսին՝ բաց բաժնետիրական ընկերության։

Արարատբանկը ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, տրամադրում է բրոքերային ծառայություններ տեղական եւ միջազգային շուկաներում: Բանկն ունի 51 մասնաճյուղ՝ 50 մասնաճյուղ Հայաստանում եւ մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Բանկի հիմնական սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում է այսպես կոչված դիզելային վառելիքի գործով քրեական հանցագործության մեջ։ Նույն գործով մեղադրվում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Քրեական գործը հարուցվել է 2019 թվականին։ Ըստ քննիչների՝ նախագահի հովանավորության շնորհիվ «Ֆլեշը»   շահել է դիզվառելիքի մատակարարման պետական ​​մրցույթը։ Բեգլարյանն ու Սարգսյանը հերքում են մեղադրանքը։ Գործով վարույթը դեռ շարունակվում է, երկու ամբաստանյալներն էլ տնային կալանքի տակ են եւ չեն կարող լքել երկիրը։

Բանկի հիմնական բաժնետերը Բեգլարյանների ընտանիքն է։ Բարսեղ Բեգլարյանին է պատկանում բաժնետոմսերի 22,63 տոկոսը, եւս 72,73 տոկոսը նա տնօրինում է Flash LCC-ի միջոցով։ Նրա որդուն՝ Սանասար Բեգլարյանին, պատկանում է բանկի բաժնետոմսերի 4,28 տոկոսը։   


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն