Հունիսի 8-ից 10-ը տեղի կունենա «Մանկության աշխարհ EXPO 2013» խորագրով ցուցահանդեսը

2013թ. հունիսի 8-ից 10-ը Logos Expo Center-ը կազմակերպում է 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2013» խորագրով՝ նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում՝ «Երևան Էքսպո»-ում, որն իր տեսակի մեջ միակն է:

«Մանկության աշխարհ EXPO 2013» ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը' տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը,երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:

Ցուցահանդեսին կներկայացնեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար' հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող և ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:

Ցուցահանդեսին մասնակցում է վեց մանկատուն ՀՀ տարբեր մարզերից (Գյումրի, Գավառ, Խարբերդ, Դիլիջան, Երևան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

«Մանկության աշխարհ EXPO 2013»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով:

  • Ֆոտոմրցույթ «Ժպտերեսիկ»
  • Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»
  • «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր

Ցուցահանդեսի նպատակն է'

  • Ապրանքների և ծառայությունների ներկայացում
  • Նոր գործնական հարաբերությունների հաստատում

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր, Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածքում)

Ցուցահանդեսի անցկացման ժամանակը՝ հունիսի 8-10-ը, 2013թ.

Ցուցահանդեսի անցկացման ժամերն են' 10:00-18:00

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝
հունիսի 8-ին ժամը 12:00-ին:

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝
հունիսի 10-ին ժամը 15:00-ին։

Կազմակերպչի մասին

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ : Այսպիսով 12 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 160-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center-ի մամլո ծառայութուն։

Լավագույն Մաղթանքներով՝ LOGOS EXPO Center
Հեռ: (+374 10) 23 5775, 22 9813, 22 9814, 22 9815 բջջ. (+374 77) 22 9813
Ֆաքս: (374 10) 229815 (ներքին 215)
E-mail: press@expo.am
URL: www.expo.am

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ

Լավագույն Մաղթանքներով՝ LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն