• Armenianeconomy.com

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ առկա է հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն աանհրաժեշտ է, որպեսզի հայ և սիրիացի գործարարներն ավելի իրազեկված լինեն ու բացահայտեն միմյանց կարողությունները, որպեսզի հնարավորություն ունենան ձևավորել արդյունավետ գործակցություն ու ստեղծել ամուր գործարար կապեր։  

Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը, մասնավորապես, նշել է արդյունաբերության (այդ թվում՝ թեթև արդյունաբերության), գյուղատնտեսության ու առևտրի բնագավառները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նորա Արիսյանը նշել է, որ պատմականորեն Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և ներկայում Սիրիայի թե՛ պետական և թե՛ գործարար շրջանակները մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ։

Նորա Արիսյանը նաև տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է սիրիացի գործարարների պատվիրակության այց Հայաստան։ Ի պատասխան՝ նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հայ- սիրիական գործարար կապերի ամրապնդմանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Երևանի և Նիցցայի 15-ամյա գործակցությունը նոր հիմքերի վրա կդրվի• ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է տարեկան 1,5 տոկոս տնտեսական աճ. համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր• Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը բազմամիլիոնանոց վարկ կտրամադրի Հայաստանին. ՊԵԿ• Վահան Քերոբյանն ու IFAD-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը քննարկել են հողերի միավորման գործընթացը• Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի• «Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ• «Առկա են բոլոր նախադրյալները հայ-իրանական տնտեսական կապերն առավել արդյունավետ մակարդակի բարձրացնելու համար»․ ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ• Դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն