Եթե դրամը չարժևորվեր, գնաճն ավելի բարձր կլիներ. ԿԲ նախագահ

Հայաստանում դրամի արժևորման շնորհիվ գնաճն ավելի ցածր է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում՝ ներկայացնելով, թե ռուս-ուկրաինական իրավիճակի արդյունքում ինչ տեղի ունեցավ ՀՀ տնտեսությունում:

«Ոչ ռեզիդենտների ցպահանջ արտարժութային ավանդները, այսինքն` այն ավանդները, որոնք ոչ ՀՀ քաղաքացիները ունեն Հայաստանի առևտրային բանկերում ընթացիկ հաշիվների կամ ավանդների վրա, մարտ-ապրիլ-հունիս ամիսներին կտրուկ աճել են»,-ասաց Գալստյանը:

Նույնը վերաբերում է վարձակալության գներին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց փոխանցված գումարներին: «Ազդեցությունը դրամական արտահայտությամբ մինչև մայիս մոտ 500 մլն դոլար էր, հունիսին ևս էական աճ ունենք»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով այդ ներհոսքին՝ նա պարզաբանեց, որ եթե արտարժույթի պահանջարկը մնում է, բայց առաջարկը կտրուկ ավելանում է, նշանակում է՝ արտարժույթի գինը պետք է նվազի, ազգային արժույթի գինը պետք է թանկանա: «Սա ասում եմ, որպեսզի փակենք այն խոսակցությունը, թե ԿԲ-ն արժևորեց հայկական դրամը: Մենք տեսնում ենք, որ այդ երևույթներով  պայմանավորված՝ հայկական դրամն արժևորվել է օբյեկտիվորեն»,-ասաց նա:

Գալստյանի խոսքով՝ այդ հոսքերի արդյունքում տեղի ունեցավ անվանական փոխարժեքի արժևորում: «Միայն անվանական թվերին նայելով զուտ՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք չունենայինք այն արժևորումը, որը մենք ունեցանք ապրիլ-մայիս-հունիս ամիսների ընթացքում, օրինակ` մայիսին ապրիլի նկատմամբ գնաճը կլիներ ոչ թե փաստացի 0.1 տոկոս, այլ 0.9 տոկոս, այսինքն` 9 անգամ ավել գնաճ կունենայինք»,-ասաց ԿԲ նախագահը:

Այսպիսով, նրա խոսքով՝ եթե դրամը չարժևորվեր, ապա 1 ամսվա կտրվածքով գնաճը 1 տոկոս ավել կլիներ: «Վերցվել է փոխարժեքի ինչ-որ մակարդակ՝ 480-ին մոտ, և մենք ասել ենք՝ եթե այդ փոխարժեքը լիներ նույնը, այսինքն` անվանական փոխարժեքի արժևորում չունենայինք, ապա մեր գնաճը կլիներ ոչ թե մոտավորապես 0, այլ՝ 1 տոկոս: Եթե մոտավոր հաշվարկներ անենք, մենք մոտավորապես մի 3 տոկոս ավել գնաճ կունենայինք»,-եզրափակեց ԿԲ նախագահը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն