Արարատի մարզում ներկայացվել է «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD)  հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ մեկնարկել են այցեր ՀՀ մարզեր՝ «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը ներկայացնելու նպատակով։

Հուլիսի 12-ին Արարատի մարզպետարանում կազմակերպվել է իրազեկման հերթական հանդիպումը, որին մասնակցում էին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, CARD հիմնադրամի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համաճարակաբաններ, շահագրգիռ այլ անձինք։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող համարակալման և հաշվառման ծրագրի հիմնադրույթները, նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Մասնավորապես, նշվել է, որ ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, կենդանիների նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։

Այնուհետև մասնագետները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ ծրագրի վերաբերյալ։ 

Հանդիպման ավարտին համայնքների ղեկավարները լրացրել են հարցաթերթիկներ՝ նշելով իրենց առաջարկներրն ու դիտողությունները ծրագրի առավել արդյունավետ իրականացման նպատակով:

Ծրագրի շրջանակում առաջիկայում իրազեկման այցեր կկազմակերպվեն Հայաստանի բոլոր մարզեր։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն