• Armenianeconomy.com

Միանշանակ դրական ազդակ՝ հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից

«ՌԻԱ Նովոստիի» հունիսի 20-ի տեղեկատվությամբ՝ հունիսի 27-ին Մոսկվայի բորսան կսկսի հայկական դրամով եւ ուզբեկական սումով առեւտուր իրականացնել։ Ավելի վաղ Արժութային շուկայի դեպարտամենտի տնօրենն էր հայտարարել, որ 20 արժութային զույգեր են սպասում բորսա դուրս գալուն, եւ որ առաջիկայում սպասում են դրամի ու սումի թողարկմանը: Մասնավորապես` այս արժույթների նկատմամբ հետաքրքրություն են նկատել եւ հասկանում են, որ դրանք իրացվելիություն կունենան։ Բորսայի հաղորդագրությունում նշված է, որ սակարկությունների մասնակիցներին եւ նրանց հաճախորդներին հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ-ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար-հարավաֆրիկյան ռանդ, հայկական դրամ-ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար-հայկական դրամ, ուզբեկական սում-ռուսական ռուբլի արժութային զույգերը։ Որոշ պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանին։

-Նախ հասկանանք, թե ինչ տեղ ունի այս բորսան միջազգային հարթակում, որպեսզի ավելի պարզ դառնան ածանցվող հարցերը։

-Մոսկվայի բորսան (MOEX) Ռուսաստանի ամենամեծ բորսայական հոլդինգն է, որը բաժնետոմսերի, պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, արժույթների, դրամական շուկայի գործիքների, թանկարժեք մետաղների, հացահատիկի եւ շաքարավազի առքուվաճառքի կազմակերպիչն է։ Հիմնադրվել է 1992 թ. որպես Մոսկվայի միջբանկային արժութային բորսա, այնուհետ՝  2011 թ. այն վերափոխվել է «Московская биржа ММВБ-РТС» ԲԲԸ-ի՝ РТС (Ռուսական առեւտրային համակարգին վերջինիս միանալու արդյունքում)։ Մոսկվայի բորսայի հոլդինգը ներառում է կենտրոնական դեպոզիտարիան, ինչպես նաեւ խոշորագույն քլիրինգային կենտրոնը (քլիրինգը անկանխիկ հաշվարկների զուտացում, խմբավորումն է,- Ա. Մ.)՝ «Ազգային քլիրինգային կենտրոն» ոչ բանկային վարկային կազմակերպություն բաժնետիրական ընկերությունը։ Մոսկվայի բորսայում գործում են ֆոնդային, ժամկետային, արժութային, դրամական եւ ապրանքային շուկաներ։

Բորսայի արժութային շուկայում մինչ օրս շրջանառվում էին հետեւյալ արժույթները՝ ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), չինական յուան (CNY), բրիտանական ֆունտ ստեռլինգ (GBP), հոնկոնգյան դոլար (HKD), շվեյցարական ֆրանկ (CHF), ճապոնական իեն (JPY) եւ թուրքական լիրա (TRY)... Բորսայում կնքվում են արժույթի սվոպ գործարքներ։ Մոսկվայի բորսայում աշխատանքային օրերին ժամը 11:30-ին դոլար/ռուբլի արժութային զույգի միջին կշռված արժեքը Ռուսաստանի Բանկի կողմից՝ հիմք է ընդունվում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը որոշելու համար:

Զարգացող շուկաների թրեյդերների ասոցիացիան (EMTA) եւ Չիկագոյի ապրանքային բորսան (CME Group) օգտագործում են Մոսկվայի բորսայում ռուսական ռուբլու փոխարժեքը որպես հիմնական ցուցիչ՝ ռուբլով արտահայտված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքներ իրականացնելիս:

-Որոշ արժույթների բորսա մտնելը ապադոլարացման տիրույթի՞ հարց է, ԵԱՏՄ շրջանակից դուրս կգա՞։

-Հաշվի առնելով ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առեւտրաշրջանառությունն ազգային արժույթներով իրականացնելու մասին Եվրասիական հանձնաժողովի որոշումը՝ միանգամայն բնական է, որ պետք է հրապարակային հարթակներում ապահովել ազգային արժույթների փոխարժեքների ձեւավորումը, որպեսզի հնարավորինս օբյեկտիվորեն ամրագրվեն համապատասխան առեւտրային  գործարքների գները։ Իհարկե, առայժմ դեռեւս փոխադարձ առեւտրի ժամանակ կկիրառվի ռուսական ռուբլին, սակայն աստիճանաբար անցում կկատարվի նաեւ ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների ազգային արժույթներին, այդ թվում` դրամին։ Իսկ այն, որ հայկական դրամն սկսելու է շրջանառվել Մոսկվայի բորսայում, վերոհիշյալ գործընթացների, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում ֆինանսական շուկաների ներդաշնակեցման տրամաբանության մեջ պետք է դիտարկվի։ Նշեմ, որ արդեն իսկ Մոսկվայի բորսայում շրջանառվում են ղազախական եւ բելառուսական արժույթները ՝ ղազախական տենգեն (KZT), բելառուսական ռուբլին (BYR)։

Բացի վերոգրյալից, այստեղ կարեւոր գործոն է նաեւ Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքը դեպի մեր հանրապետություն, եւ այս պարագայում մեր ազգային արժույթի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է Ռուսաստանում։ Փաստացի սա ավելի հարմար է, քանի որ հենց տեղում է ձեռք բերվում դրամը։ Բացի այդ, մեր քաղաքացիները տրանսֆերտներ իրականացնելիս արդեն կարող են հենց Ռուսաստանից դրամով իրականացնել փոխանցումները։ Սա, կարծում եմ,  հիմնականում ԵԱՏՄ տիրույթի հարց է եւ լիովին տեղավորվում է վերոգրյալի  տրամաբանության մեջ։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ  Մոսկվայի բորսան հետաքրքրություն ցուցաբերեց մեր ազգային արժույթի նկատմամբ։ Ա՞յլ պատճառներ...

-Արդեն ասացի՝ ԵԱՏՄ առեւտրային, Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքը դեպի Հայաստան, ինչպես նաեւ անդամ-երկրների ֆինանսական շուկաների ինտեգրումը։ Հաշվի առնելով այս գործոնները` մեր թիվ մեկ գործընկերոջ գլխավոր առեւտրային հարթակի հետաքրքրությունը մեր ազգային արժույթի առքուվաճառքի հարցում միանգամայն տրամաբանական է։

-Ի՞նչ կտա դա մեզ, բորսայի առեւտրի մասնակիցներին ու նրանց հաճախորդներին։

-Դա միանշանակ դրական ազդակ է մեր ազգային արժույթի դիրքի ամրապնդման, առեւտրային գործարքների ֆինասավորումն ավելի ճկուն կերպով իրականացնելու եւ Միության շրջանակում հետագա տնտեսական ավելի խոր ինտեգրում ապահովելու տեսանկյունից։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• «Անկանխիկ վճարումների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Թունյան• Հայաստանից ՌԴ պատրաստի արտադրանքի արտահանումը էապես աճում է. տնտեսագետի գնահատականը• Տնտեսության գերտաքացման ռիսկ. որն է տնտեսական ակտիվության աճի «ֆենոմենը»• Ինչով է պայմանավորված մշակույթի, զվարճությունների և հանգստի ճյուղի վերելքը• ՀՀ-ից տարեկան արտահանումը կարող է գերազանցել 3 մլրդ դոլարի շեմը. տնտեսագետ• Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են աճել. Եվրասիական փորձագիտական ​​ակումբ• Հայաստանի տնտեսությունն ակտիվացրել են հիմնականում Ռուսաստանից տեղափոխվածները. Թաթուլ Մանասերյան• Քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ. Սուրեն Պարսյան• ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն, թվային ֆինանսներ․ կորեացի փորձագետը Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ է տեսնում
горячие новости
• ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ• «Գործարարները ցանկացած իրավիճակում պետք է ելքեր գտնեն աշխատելու, տնտեսությունն աշխուժացնելու համար» - Արսեն Ղազարյան• Ինչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին• Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երրորդ նիստը• Կառավարությունն արտոնություն տվեց «Խաչեն Վայնզ» ընկերությանը. Վայոց ձորում կկառուցվի ժամանակակից գինու գործարան• Մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի արտադրող ընկերությունը արտոնություն ստացավ• Կարեն Վանեցյանը Bunge-ից կգնի «Օլեյնա» բուսայուղի արտադրության բիզնեսը• Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի արդյունքում ստորագրվել է 83 միջոցառումների ծրագիր• Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն