• Armenianeconomy.com

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում:  

Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց  «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր «Station F» ընկերություն, որտեղ  հանդիպել է Ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր: Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման,  համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: 

Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը:

Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է  հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց՝  կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին է  ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ:

Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայ-ուդմուրտական գործարար համաժողով Երևանում• ՀԿԵ. Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը• Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները• Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը• Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր• Կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում• ՀՀ վարչապետը և Կատարի Էմիրը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր• Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման բնագավառում անկում չկա. Համագործակցության Գործկոմի ղեկավար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն