• Armenianeconomy.com

Կայացել է «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը

Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը, որը միավորում է համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների՝ տարբեր ոլորտներից, վենչուրային կապիտալներից և հրեշտակ ներդրողներից: Միջոցառումն այս տարի անցկացվել է «Միաեղջյուրները դիրքավորում են Հայաստանը» կարգախոսի ներքո։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարը ողջունել է «Orion Summit 2022»-ի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և առաջընթացի համար առանցքային նշանակություն ունեն:

«Ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր նախարարության օրակարգում է։ Մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ։ Հաջողության իրենց ուղին հարթած ու ձեռքբերումների հասած ընկերությունների փորձը լուրջ խթան ու ազդակ կարող է հանդիսանալ առաջին քայլերն անող ստարտափների համար՝ իրենց ուղին հարթելու ճանապարհին»:

Ելույթով հանդես է եկել գագաթնաժողովի գլխավոր բանախոս ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը, ով խոսել է «Նորարարություն և ձեռնարկատիրություն» թեմայի շուրջ:

«Orion Summit 2022»-ի ընթացքում ելութ են ունեցել ավելի քան 20 խոսնակներ՝ տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, ակադեմիայի, առևտրի, իրավական, արվեստի և երաժշտության ոլորտների համաշխարհային մակարդակի  հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև թեմատիկ պանելային քննարկումներ:

«Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և զարգացում. նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ» թեմայով պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Նախարարի տեղակալը խոսել է ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է ոլորտային տարբեր ուղղություններով կազմակերպվող դասընթացներին:

Գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել է «Թվային Ջուղա» նոր նախաձեռնությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է միջոցառման պաշտոնական գործընկեր:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Լարսի անցակետը փա՞կ կմնա եւս 1 շաբաթ․հայկական ուղեւորատար ավտոմեքենաները ստիպված Հայաստան են վերադառնում• Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետ չի նշում՝ երբ կբացվի Լարսի ավտոճանապարհը• «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր• Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• ԵՏՀ խորհուրդն ընդունել է «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»• Netcracker Technology ընկերությունը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը Հայաստանում• ԿԲ-ը պատժամիջոցներ է կիրառել արժութային շուկայում հակամրցակցային վարքագիծ դրսևորած փոխանակման կետերի նկատմամբ
горячие новости
• Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ• Լարսի անցակետը փա՞կ կմնա եւս 1 շաբաթ․հայկական ուղեւորատար ավտոմեքենաները ստիպված Հայաստան են վերադառնում• Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետ չի նշում՝ երբ կբացվի Լարսի ավտոճանապարհը• Միանշանակ դրական ազդակ՝ հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից• Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի նիստում քննարկվել է 2021 թ․ օգոստոսի 20-ի թիվ 8 Կարգադրության կատարման ընթացքը• Երեւանում տեղի է ունեցել «Հայաստան եւ Ուդմուրտիա․ Doing Business» բիզնես-ֆորումը• ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին• Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք• ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն