Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ

ՀՀ-ում Գլոբալ ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը:

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել GMRA իրավական եզրակացության հրապարակմանը նվիրված իրազեկման միջոցառում:
ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս նախագծի հիմքում ընկած է հայկական ռեպո շուկայի և աշխարհի մյուս շուկաների միջև ավելի սերտ կապ ստեղծելու գաղափարը:

«Կարծում ենք՝ Հայաստանի պարտքային շուկայի ներուժի օգտագործումն օգտակար կլինի ինչպես տեղական շուկայի մասնակիցների, այնպես էլ միջազգային գործընկերների համար: Այստեղ առանցքային է հայ գործակալների համար միջազգային ռեպո գործարքներ կնքելու դյուրացումը: Հաշվի առնելով, որ GMRA-ն անդրսահմանային ռեպո գործարքների համար ամենաընդունված գլխավոր համաձայնագիրն է, այն օտարերկրյա շուկայի մասնակիցների համար երաշխիք կլինի, որ նրանք կարող են առանց իրավական խոչընդոտների կնքել GMRA փաստաթղթավորված գործարքներ հայ գործընկերների հետ»,- նշել է Գարեգին Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով նախագծում ներգրավված գործընկերներին և կարևորելով շուկայի մասնակիցների շրջանում իրազեկվածության բարձրացումը:

Ասիական զարգացման բանկի ֆինանսական հատվածի գլխավոր տնտեսագետ Ջոաո Պեդրո Ֆարինհայի խոսքով՝ GMRA իրավական եզրակացության հրապարակումը շրջադարձային կետ է արժեթղթերի շուկայի զարգացման առումով: Ըստ նրա՝ այն Հայաստանի ֆինանսական շուկայի բարեփոխման նոր փուլ է և դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության զարգացման վրա:
«Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը, ով հանդիսանում է GMRA իրավական եզրակացության հեղինակը, միջոցառման ընթացքում ներկայացրել է դրա առանցքային կետերը, ինչպես նաև կարևորությունն միջազգային գործարքների համար:
Նշենք, որ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի, ICMA-ի, Ասիական զարգացման բանկի և «Թի քեյ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության համատեղ ջանքերով:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Փորձագետը խնդիրներ է կանխատեսում ցորեն եւ խաղող արտադրողների, ինչպես նաեւ կարտոֆիլ արտահանողների համար• Գյուղատնտեսությունը կամ անկում է գրանցում կամ ցածր աճ. որքանո՞վ են արդյունավետ պետական ծրագրերը• Ռուսները շարունակում են Հայաստանում հաշիվներ բացել` բանկերին գերշահույթ ապահովելով• Հարցազրույց Վահան Քերոբյանի հետ• Հայաստանի տեղը պրեմիում դասի գինիների շուկայում է. Զարուհի Մուրադյան• ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել․ Թավադյան• Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան• Մինչեւ 10 000 նոր աշխատատեղ. փորձագետը գնահատել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման ներուժը• Ավելանում են Հայաստանից Սվերդլովսկի մարզ ագրարային արտադրանքի մատակարարումները. փորձագետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն