Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով՝ հաստատում կամ հավանության է արժանացնում զարգացման և այլ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, պետական օժանդակության և աջակցության գործիքներ, ծրագրեր, միջոցառումներ։»։

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5․1) կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1) պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը.»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-250 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել թ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«թ) իրականացնում է  պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար: Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման մասին

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Առևտրաարդյունաբերական պալատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N02/10.3/37766-2021 հանձ­նա­րա­րականի կատարման շրջա­նակնե­րում և պայ­մանավորված է մասնավորապես՝ 2022 թ․ փետրվարի 17-ի Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձևավորման, վարման և ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին N 185 - Ն որոշումն ընդունելու իրա­վական հիմքը սահմանող՝ լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող ներդրումային ծրագրերին և տնտեսական աջակցության ծրագրերին հավանություն տալու մասին որոշումների ընդունման իրավական հիմքերը հաճախ խնդրահարույց են լինում (օրինակ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշում)՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում՝ արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության իրավասությունը համապատասխան լիազորող նորմով սահմանելու նպատակով։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ սահ­մա­նա­դրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթ­ների համա­ձայն՝ Սահ­մանադրու­թյան և օրենքների հիման վրա և դրանց իրականա­ցումն ապահովելու նպատակով Սահ­մա­նա­դրու­թյամբ նախա­տեսված մար­մինները կարող են օրենքով լիազորվել՝ ընդու­նելու ենթա­օրենս­դրա­կան նորմատիվ իրավա­կան ակտեր:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրեն­քի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթա­օրենս­դրա­կան նորմա­տիվ իրավական ակտն ունե­նում է նախա­բան, որում նշվում է օրենսդրական իրավա­կան ակտի հոդվածը կամ մասը, որը ներ­առում է Սահմանադրու­թյան 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազո­րող նորմեր։

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի փաթեթով Որոշ­ման նախաբա­նում բացա­կայող՝ վերջինիս ընդունելու իրավական հիմքը սահ­մա­նող՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրեն­քներում լիազորող նորմերի նախատեսմամբ ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում։

Հարկ է նշել, որ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում նախատեսվող լրացման արդյունքում՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772 որոշման առաջին կետով հաստատված կարգով։

Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել նշյալ ոլորտի հիմնական ուղղությունների մասով հաստատել կամ հավանության արժանացնել զարգացման և այլ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, պետական օժանդակության և աջակցության գործիքներ, ծրագրեր, միջոցառումներ։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով• Մենք նպատակ ունենք ավելացնել լաստանավային փոխադրումները դեպի Ռուսաստան․ Վահան Քերոբյան• Հայկական ավիաընկերությունները ամռանը աուդիտ կանցնեն՝ դեպի ԵՄ թռիչքները վերսկսելու համար. Գնել Սանոսյան• Կառավարությունը 2022-ին 3,6 մլրդ դրամով կրճատել է ՊԵԿ-ի ծախսերը• Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ռուսաստանյան մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը• 12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը• Հայաստանի համախառն ներքին արդյունքի 12,6 տոկոսանոց աճը աշխարհում 4-րդ ցուցանիշն է• Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին• Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն