• Armenianeconomy.com

ԿԲ նախագահն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների բարձրացրած խնդրին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում:

Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»,- ասաց Գալստյանը:

Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, միջամտել և արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին՝ լինելու ավելի արդյունավետ, մրցունակ: Այսպիսով, ԿԲ նախագահը հարց է բարձրացնում, թե արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը:

«Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է։ Եթե մենք ուզում ենք լինել եզակի, կան բազմաթիվ բաներ, որոնք մենք կարող ենք միասին անել: Բայց ես հույս չէի դնի միայն արհեստականորեն արժեզրկման վրա»,- ասաց Գալստյանը:

Վերջին շրջանում հայկական դրամը արժևորվում է հատկապես դոլարի նկատմամբ: Հունիսի 21-ին ԿԲ-ի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.02 դրամով և կազմել 417.01 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.40 դրամով և կազմել 440.07 դրամ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Միանշանակ դրական ազդակ՝ հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից• Հրապարակվել է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) իրավական եզրակացությունը Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ• Եթե դոլարի նկատմամբ դրամի արժևորումը տևական ժամանակ պահպանվի, կմեղմի գնաճային ճնշումները. տնտեսագետ• Ճանապարհ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն. Համաշխարհային բանկի հոդվածը` ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին• Փոխվարչապետը չբացառեց դրամի արժևորման ֆոնին էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը• Տարեվերջին ցածր փոխարժեքի դեպքում նախարարը հավանական է համարում ՀՆԱ-ի նկատմամբ 59 տոկոսը չգերազանցող պարտքի ցուցանիշը• Աշխատավարձերի նվազեցում կամ աշխատատեղերի կրճատում. «Գլորիա»-ն վնաս է կրում տարադրամի արժեզրկման պատճառով• Փորձագետը նշել է Հայաստանում դոլարի արժեզրկման պատճառը
горячие новости
• Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ• Լարսի անցակետը փա՞կ կմնա եւս 1 շաբաթ․հայկական ուղեւորատար ավտոմեքենաները ստիպված Հայաստան են վերադառնում• Էկոնոմիկայի նախարարությունը ժամկետ չի նշում՝ երբ կբացվի Լարսի ավտոճանապարհը• Միանշանակ դրական ազդակ՝ հայկական ազգային արժույթի դիրքի ամրապնդման տեսանկյունից• Կայացել է «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը• Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի նիստում քննարկվել է 2021 թ․ օգոստոսի 20-ի թիվ 8 Կարգադրության կատարման ընթացքը• Երեւանում տեղի է ունեցել «Հայաստան եւ Ուդմուրտիա․ Doing Business» բիզնես-ֆորումը• Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք• ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն