Netcracker Technology ընկերությունը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն, BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգի գլխավորած պատվիրակությանը։ 

Netcracker Technology-ն հեռահաղորդակցության և թվային ծառայությունների սպասարկման ոլորտի առաջատար ընկերություն է, որը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Հայաստանում արդեն իսկ գործունեություն է իրականացնում Netcracker Technology-ի BostonGene ընկերությունը, որն արդեն մոտ 400 աշխատակից ունի։ 

Այցի նպատակն էր քննարկել մեր երկրում համաշխարհային ճանաչում ունեցող այս ընկերության ընդլայնման հնարավորությունները։ 

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը մի շարք առումներով բարենպաստ միջավայր է տեխնոլոգիական ոլորտում բիզնես հիմնելու և զարգացնելու համար։ Պետությունը մի շարք արտոնություններ է տրամադրում ՏՏ ոլորտի ընկերություններին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։ 

Էնդրյու Ֆայնբերգն ընդգծել է, որ ընկերության աշխատակիցները բարձրակարգ մասնագետներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհով մեկ։ Հայաստանում  նպատակ ունեն  երկարաժամկետ գործունեություն ծավալել՝ հենվելով նաև հայ մասնագետների տաղանդի ու մասնագիտական հմտությունների վրա։ 

Բացի այդ, ընկերության տնօրենը կարևորել է բուհերում համապատասխան ծրագրերի ներդրումն ու իրականացումը՝ ընկերության համար անհրաժեշտ կադրերի պատրաստման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված ուղղություններով փոխգործակցության մի շարք հնարավորություններ։ Նշվել է, որ Հայաստանում կարևորվում է տեխնոլոգիական կրթության հանրայնացումը, էկոհամակարգի զարգացումը և այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում։ 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն