Ճանապարհ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն. Համաշխարհային բանկի հոդվածը` ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին

Հանքարդյունաբերությունը հասարակությունների համար տարբեր հարցեր է առաջացնում՝ ի՞նչ օգտակար հանածոներ են մշակվում, որտե՞ղ են գտնվում հանքերը, ո՞վ է դրանց սեփականատերը, ի՞նչ հանքաքարեր են արտադրվում, ի՞նչ տեսքով ու ո՞ր երկրներ են արտահանվում: Հայաստանի անդամակցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ/EITI) օգնեց պատասխան գտնելու նմանօրինակ հարցերին, դրանք դարձնել ավելի հանրային ու թափանցիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Համաշխարհային բանկը (ՀԲ) «Հայաստանի ճանապարհը՝ դեպի պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով հոդված է հրապարակել՝ ներկայացնելով այս ոլորտում Հայաստանի անցած ճանապարհն ու ԱՃԹՆ-ին միանալուց հետո մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտում գրանցված փոփոխությունները:

Հոդվածում նշվում է, որ ինչպես շատ ուրիշ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հանքարդյունաբերությունը մշտապես զգայուն թեմա է եղել: Քաղաքացիական հասարակությունը մշտապես ուշադրությամբ հետևել է ոլորտում գրանցվող զարգացումներին՝ պահանջելով ավելի լավ պաշտպանել շրջակա միջավայրը:

Համաշխարհային բանկը նշում է, որ ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով բարելավել բնական ռեսուրսների կառավարումը` այն դարձնելով ավելի թափանցիկ, հաշվետու և մասնակցային, սկսեց հետաքրքրություն հայտնել ԱՃԹՆ-ի հետ կապված, իսկ արդեն 2015 թվականին հայտարարեց նախաձեռնությանը միանալու մտադրության մասին: Շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանը կատարեց ԱՃԹՆ-ին միանալու բոլոր նախադրյալները, և արդեն 2017 թվականին հաստատվեց երկրի անդամակցության հայտը:

Համաշխարհային բանկը նկատում է` քանի որ Հայաստանի օրենսդրությունը չէր ապահովում ոլորտի լիակատար թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, Ազգային ժողովն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ իրականացրեց՝ պահանջելով հրապարակել մեծ ծավալի ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են՝ ընկերությունների կողմից հարկերի վճարման, արդյունահանման և արտահանման ծավալների, բարեգործական ծրագրերի ու նախագծերի մասին տվյալները: Նմանօրինակ տեղեկատվության տրամադրումն ամեն տարի պարտադիր դարձավ օրենքով: Ավելին, տեղեկատվությունն արտացոլվեց նաև ԱՃԹՆ տարեկան ազգային զեկույցներում:

Համաշխարհային բանկը նշում է, որ Հայաստանը շատ արագ մեծ նվաճումներ գրանցեց ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում: 2019 թվականին Փարիզում կայացած համաժողովում Հայաստանը ստացավ ԱՃԹՆ նախագահության մրցանակը՝ Ստանդարտը նորարարական և վճռականորեն կիրառելու, ինչպես նաև արդյունավետ կառավարման համար՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

ԱՃԹՆ միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը, ով սերտորեն հետևել է ողջ գործընթացին, նշում է. «Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել: 54 երկրների շարքում Հայաստանն այն 9 երկրներից էր, որն արժանացավ հնարավոր ամենաբարձր գնահատականին»:

ՀԲ-ն նկատում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար մետաղական արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու նոր պահանջը բացառիկ հնարավորություն էր, քանի որ Հայաստանում հաճախ բավականին դժվար էր իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալը: ԱՃԹՆ-ի պահանջին համապատասխանելու համար փոփոխություններ կատարվեցին «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում, մտցվեց նաև Շահառուների սեփականության էլեկտրոնային հայտարարագրման համակարգ:

«Հայաստանի հաջողության պատմությունը շարունակվում է, առջևում դեռևս շատ անելիքներ կան: Ապագա բարեփոխումներն ուղղված են լինելու շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացմանը: Կառավարությունը շարունակում է զարգացնել ոլորտի ռազմավարությունը՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին»,- ասվում է Համաշխարհային բանկի հոդվածում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը• Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել• ԼՈՒՅՍ հիմնադրամ. Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն