• Armenianeconomy.com

Հայկական ստարտափները «ARMENIA» միասնական տաղավարի ներքո մասնակցում են «VivaTech-2022»-միջազգային ցուցահանդեսին

Փարիզում  մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ 
հայկական պատվիրակությունը, որի կազմում են ոլորտային 9 ստարտափներ, ցուցահանդեսին մասնակցում են «ARMENIA» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում են, որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։ 

Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:  

«VivaTech-2022»-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է https://vivatechnology.com/  կայքում: Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:

«VivaTech»-ը հիմնադրվել է  2016 թվականին Publicis Groupe և Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում  ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:
 Ցուցահանդեսային առաջին երկու օրերը նախատեսված են ստարտափների, ներդրողների, ղեկավարների, ուսանողների և գիտնականների համար։ Երրորդ օրն՝ այն բաց է լայն հանրության առջև։

«VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչ հունիսի 18-ը։

«VivaTech-2022»-ի թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչ 2022թ. տարեվերջ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն