Պետբյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամ 2021-ին տրամադրվել է պաշտպանությանը. Քոչարյան

Հայաստանում ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերի կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս, ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

«2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանությանը, այն 2021-ի հաստատվածից ավել է 7.6 տոկոսով: Ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: 2020 թվականի փաստացի մակարդակից ցածր է 13.3 տոկոսով՝ հասկանալի պատճառներով, քանի որ 2020-ին այն իրողությունը, որում մեր երկիրը հայտնվեց, բնականաբար ծախսային մասը պետք է կտրուկ ավելանար»,-ասաց Քոչարյանը

Նա հավելեց՝ պաշտպանության և անվտանգության հարցերի համատեքստում 44-օրյա պատերազմից հետո կա ծախսերի և բովանդակության փոփոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության կայուն ընթացքն ապահովելու համար:

2021-ին պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 տոկոսը, որը 0.1 տոկոսով պակաս է 2021-ի ծրագրված մակարդակից, համապատասխանում է 2019-ի փաստացի մակարդակին և շուրջ 0.8 տոկոսային կետով ավել է 2018 թվականի փաստացի մակարդակից:

«Հատկանշական է, որ ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք կազմել են 333.6 մլրդ դրամ ՝ 2019 և 2018-ին գերազանցում են համապատասխանաբար 9.8 տոկոսով և 45.7 տոկոսով: Իսկ կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս՝ ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս»,-ասաց պատգամավորը:

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ՝ ապահովելով 100 տոկոս կատարողական:

«Այս թվերի տրամաբանությունը, կատարված աշխատանքները հիմք են տալիս ենթադրելու, որ 2021-2026 ծրագրով սահմանված այնպիսի նպատակների իրագործման, ինչպիսիք են ԶՈՒ մարտունակության վերականգնումն ու տեխնոլոգիական արդիականացումը, կլինեն շարունակական: Եվ մենք, հետևողականորեն ծրագրերի ծավալը մեծացնելով, կհասնենք այն նպատակին, որը նախանշված է պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրի այդ մասում»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության գծով ծախսերի ավելացում կա, 2018 և 2019 թթ համեմատ մոտ 22 տոկոս աճ կա:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն