Գյուղնախարարությունում քննարկել են «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» օրինագիծը

30 ապրիլի 2013 | | Цитата

Գյուղնախարարությունում քննարկել են «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» օրինագիծըՀայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն, այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդակցության էր հրավիրել նախարարության համապատասխան ստորաբաժանումների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին' քննարկելու «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ «Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան գործընկերության» ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Վարդան Ուռուտյանը ներկաներին ներկայացրել է «Կոոպերատիվների օրենսդրական բարեփոխումների Հայաստանի համար նախատեսված ուղեցույցը»:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են կոոպերատիվների կարեւորության, վերջիններիս տնտեսական ազդեցության, սոցիալական արժեքի, միջազգային իրավական հիմքերի եւ օրենսդրական կարգավորման ներկայացված կարեւոր այլ հարցերի:

Ամփոփելով քննարկումը' նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը մեկ անգամ եւս կարեւորել է նշված օրենքի անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսության համար եւ գոհունակություն հայտնել օրենքի նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն