Աշխատավարձերի նվազեցում կամ աշխատատեղերի կրճատում. «Գլորիա»-ն վնաս է կրում տարադրամի արժեզրկման պատճառով

Հայաստանի ամենամեծ կարի ֆաբրիկան կգնա կամ աշխատավարձերը 30 տոկոսով նվազեցնելու, կամ էլ աշխատատեղերը կրճատելու ճանապարհով։ Սեփականատեր Բագրատ Դարբինյանն արդեն այդ մասին զգուշացրել է մոտ 3000 աշխատողներին։ Ասում է՝ բացատրել է, որ այլընտրանք չունի՝ տարադրամի աննախադեպ արժեզրկման պատճառով ամսական մոտ 100 հազար եվրոյի վնաս է կրում։

«Հա, եկամուտ չստանանք, 0 լինենք, ոչինչ, կարելի ա դիմանալ մի երկու ամիս, վնաս ենք կրում: Այսինքն մենք պիտի վարկ վերցնենք, պարտք վերցնենք, պատվիրատուներին խնդրենք պարտքով տան, էդ ձևով, որպեսզի 0-ի վրա կանգնենք, վնաս չկրենք, բայց դա չի կարա լինի, էդ վարկը վերցնենք, հետո ո՞նց փակենք», - նշեց Դարբինյանը:

Աշխատակիցներն ասում են՝ եղած գնաճի պայմաններում ավելի լավ է տանը նստեն, քան ցածր աշխատավարձով գործի գան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԸստ փորձագետների, դոլարի համեմատ դրամի շարունակական արժևորումը կարող է զսպել գնաճի տեմպը
Վերջին շաբաթներին եվրոն ու դոլարը մոտ 30 տոկոսով արժեզրկվել են դրամի համեմատ։ Այսօր Հայաստանյան բանկերում եվրոն վաճառվում էր մոտ 450, դոլարը՝ 427 դրամով։ Արդեն 30 տարի կարի արտադրության ոլորտում բիզնես վարող Դարբինյանն անելանելի վիճակում է՝ գործընկերներ կարող է կորցնել։ Ասում է՝ մի քանի անգամ արդեն պատվիրատուներին խնդրել է, որ արտադրանքի գինն ավելացնեն՝ վնասը նվազեցնելու համար։ Բայց անվերջ թվացող արժեզրկման պարագայում արդեն եվրոպացիների համար իրենք ոչ ձեռնտու են դարձել, այլ երկրներում ավելի շահավետ գործարքի կարող են գնալ։

«Պավիրատուն գալիս ա մի հատ, օրինակ, տաբատ ա ցույց տալիս, ասում ա՝ ինչքանով կկարես, ասում ենք ՝ 30 եվրոյով, շատ լավ, հաշվում եմ, որ անգամ 440 դրամ, օրինակի համար, ձեռնտու ա, մինչև կտորը բերում են, մինչև արտադրում ենք, մինչև առաքում ենք, մի ամիս հետո դառնում ա 420, ստացվում ա, որ ես վնասով աշխատեցի, անկանխատեսելի ա», - ասաց Բագրատ Դարբինյանը:

«Գլորիա»-ի սեփականատերն ասում է՝ իր խնդիրներով դիմել է թե՛ Կենտրոնական բանկ ու թե՛ կառավարություն։ Չեն հուսադրել։ Հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ դրամի արժեզրկման դեպքում միջամտում են, գործիքներ կիրառում տատանումները զսպելու համար։ Մինչդեռ այս դեպքում՝ հազարավոր աշխատողներ ունեցող գործարարին մենակ են թողել. - «Պատային վիճակ ա, որտեղից չգիտես ոնց դուրս գաս»:

Այսօր կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն արձագանքեց դրամի արժևորումից տուժած տնտեսվարողներին։ Ասաց՝ վնասներ կան, բայց օգուտներն ավելի մեծ են՝ դրսից ներկրող ընկերությունները շահում են՝ հումքը էժան է նստում, ապրանքի գնաճն էլ դանդաղում է։

«Արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելով մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ արտահանողներին ու իրավիճակը եթե հանկարծ տիրապետության տակից դուրս եկավ կամ դարձավ անկառավարելի, էդ նույն արտահանող ընկերությունների մոտ առաջանալու են խնդիրներ, որովհետև իրենց աշխատողները երկրորդ ռաունդով գալու են, բանակցելու են՝ աշխատավարձերի բարձրացում», - ընդգծեց Գալստայնը:

«Գլորիա»-ի սեփականատերն այսօր աշխատակիցների հետ հաշվարկում էր՝ գնաճի՞ց են ավելի շատ տուժում իրենց 3000 աշխատողները, թե՞ աշխատավարձի նվազումից կամ արտադրության հնարավոր դադարից, մանավանդ, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներն արդեն նույնիսկ 50 տոկոսով թանկացել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ«Դրամը շարունակում է արժևորվել՝ առաջացնելով խնդիրներ ՏՏ և այլ ոլորտներում»
«Գլորիա»-ն հումքն ստանում է եվրոպացի պատվիրատուներից, պատրաստի արտադրանքը վերադարձնում ու դրա դիմաց եվրոյով վճարվում։ Եթե ռուսական շուկայի հետ գործ ունեցող տնտեսվարողները շահել են ռուբլու փոխարժեքի կարգավորումից, ապա եվրոյի և դոլարի հետ աշխատող ընկերությունները՝ հիմնականում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, տուժում են։

«Ասում ա՝ ուզում ենք էնքան իջացնենք կուրսը, որ գնաճը դադարի, բայց դե գնաճն էլ երկկողմանի ա, մի տեղից հանում են, մի տեղից դնում են, դա էլ հարցի լուծում չի: Հիմա եթե դու ստանաս 120 հազար դրամ, ձեթն էլ իջնի մի քիչ, նույն բանը չի՞, ինչ, որ ստանաս 160, ոչ մի բան դրանով չի փոխվում», - ասաց նա:

Անցած երեք տարիներին Վանաձորում մոտ 5 միլիոն դոլարի ներդրում արած գործարարն աշխատակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ զգուշացրեց՝ եթե չհամաձայնեն ցածր աշխատավարձով աշխատել, ստիպված կլինի որոշ ժամանակով կանգնեցնել արտադրությունը։

«Ես ամաչում եմ, որ մտնեմ արտադրամաս, ասում եմ՝ էս մարդիկ էդ ինչ են ստանում, որ մի հատ էլ պիտի իջեցնեմ, բայց ուրիշ ձև չկա», - նշեց Դարբինյանը:

azatutyun.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսության փորձագիտական վերլուծություններ
• Գերմանիայում կարծում են, որ հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին• Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության ներուժ կա. տնտեսագետ• Տնտեսագետ. Ի՞նչն է խանգարում Հայաստանին կրկնապատկել պաշտպանական ծախսերը• Տնտեսագետ. 5-6 տարվա ընթացքում կրթությունը Հայաստանում թանկացել է 20-30 տոկոսով• ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցությունը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ընձեռել Հայաստանին. տնտեսագետ• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան• ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը• Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ պատասխանել է փորձագետը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն