ԿԲ-ն ՀՆԱ-ի իր կանխատեսած 1.6 % աճը վերանայել է՝ հասցնելով 4.9 %-ի. Մարտին Գալստյան

«Այս տարվա համար ՀՆԱ-ի աճը նախկինում մեր կանխատեսած 1.6 %-ից վերանայվել է 4.9 %-ի, ինչին նպաստել են արդյունաբերության ճյուղի, շինարարության և ծառայությունների ցուցանիշների վերանայումը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հեվելեց, որ վերջինս պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գնտնվելու հանգամանքով, ինչպես նաև ՌԴ-ի տնտեսության՝ ակնկալածից ոչ այդքան վատ դրսևորումներով:

ԿԲ նախագահը հայտնեց, որ ՀՆԱ-ի ցուցանիշի վերանայումը պայմանավորված է նաև արտաքին պահանջարկով, որը նպաստում է դրամի արժևորմանն, ինչը նաև թույլ է տվել չարձագանքել գնաճային ընդլայնվող միջավայրին և վերաֆինանսավորման տոկոսադրուքը թողնել անփոփոխ:

Մարտին Գալստյանի խոսքով՝ դրամի արժևորման հետևանքով առաջացած արտահանողների խնդրի լուծման համար իրենց առաջարկում են արհեստականորեն դրամն արժեզրկել, բայց դրանով ստեղծվելու է գնաճային ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին. ներառյալ՝ արտահանողներին:

Ըստ ԿԲ նախագահի՝ եթե դրամի արհեստական արժեզրկման հետևանքով գների կարգավորումը հսկողությունից դուրս մնա, ապա նույն արտահանող ընկերությունների աշխատակիցները նրանցից պահանջելու են աշխատավարձերի բարձրացում, որին հաջորդելու է նաև գների բարձրացման նոր փուլ և այն դժվար կառավարելի է դառնալու:

«Չափազանց կարևոր է, որ կառավարության հետ ունենանք կոորդինացված քաղաքականություն, որի ժամանակ ԿԲ-ն զբաղվի գնաճի խնդիրներով, իսկ կառավարությունը հասցեական մոտեցում ցուցաբերի այն ոլորտներին, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ դրամի արժևորման արդյունքում»,-հայտնեց Մարտին Գալստյանը:
https:

panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն