Շրջանառության մեջ է դրվել մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային

Հայաստանի ազգային պատկերասրահում  հունիսի 14-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային: 

Նամականիշի մարումն իրականացրել են  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, հայազգի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ մեծ պատիվ է Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ նամականիշի վրա ունենալ հայ անվանի գիտնականի, Նոբելյան մրցանակի դափնեկրի  պատկերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ օրը հիշարժան կլինի ոչ միայն միջոցառման մասնակիցների, այլև ֆիլատելիստների համար, որոնք մեծ սիրով իրենց հավաքածուներում կունենան այս նամականիշը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունել և շնորհավորել է նամականիշի մարման պաշտոնական արարողության բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ նամականիշի թողարկումը Արտեմ Պատապուտյանին նվիրված մեծարանքի և գնահատանքի յուրատեսակ արտահայտում է։ Դավիթ Սահակյանը հավելել է, որ սա նաև երիտասարդ սերնդի համար հաջողության պատմության վառ օրինակ է, որը կարող է խթան հանդիսանալ գիտական ոլորտում գործունեություն ծավալելու և հաջողություններ գրանցելու համար: 

Արտեմ Պատապուտյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր անունով նամականիշ ունենալը մեծ պատիվ է: Նմանօրինակ միջոցառումները գիտնականերին կարևորելու և արժևորելու հիանալի միջոց են: Գիտնականը հավելել է, որ այս նամականիշն առաձնահատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ դեռ վաղ տարիքից եղբոր հետ հայկական նամականիշներ են հավաքել և երբեք չէր կարող մտածել, որ մի օր իր անունով նամականիշ կթողարկվի: 

Նամականիշի վրա պատկերված է Արտեմ Պատապուտյանը՝ հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ով 2021 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:   

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն