• Armenianeconomy.com

Պետությունն ամբողջապես կամ մասնակի կսուբսիդավորի բնակարանների էներգաարդյունավետ նորոգման վարկի տոկոսադրույքները

Այս տարվա ապրիլին կառավարությունը հաստատել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացնելով ծրագրի մանրամասներն, ասաց, որ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորելու է վերանորոգման վարկի տոկոսադրույքը:

Մասնավորապես, ըստ նրա, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար վարկը կլինի 0 տոկոս, այսինքն՝ առանց տոկոսի, իսկ սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար վարկը կլինի 2%, քաղաքային բնակավայրերի համար՝ 3% տոկոս, Երևանի բնակիչների համար այն կկազմի 5%: Ըստ ծրագրի՝ բանկային տոկոսադրույքը 14 տոկոս է։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսված է առավելագույնը 7 մլն դրամի վարկ, իսկ անհատական տների համար՝ 10 մլն դրամ:  Վարկի մարման առավելագույն ժամկետը 7 տարի է:

Այդ ծախսերի 20-30 տոկոսը պետք է կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: «Ծրագրի համաձայն՝ վերանորոգման աշխատանքները պարտադիր պետք է ունենան էներգախնայողության բաղադրիչ։ Ծրագրում չեն կարող ընդգչկվել այն տներն ու բնակարանները, որոնք վթարային են, ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն»,- ասաց Տանյա Արզումանյանը։

Կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ էներգաարդյունավետ վերանորոգման միջոցառումները ենթադրում են՝ անհատական տների համար արտաքին պատերի ջերմամեկուսացում, տանիքի, նկուղի վերանորոգում, դռների, լուսամուտների փոխարինում, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձեռքբերում տեղադրում՝ մասնավորապես արևային պանելներ, էներգախնայող ջեռուցման համակարգեր, այսիքն՝ ամեն ինչ, ինչը էներգախնայող է։

Կենտրոնական բանկի նախագծերի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակեն այն բանկերի ցանկը, որոնք տրամադրեկու են վարկը։
Նրա խոսքով՝ դա լինելու է ստանդարտ վարկային պրոդուկտ, բանկերն ու վարկային կազմակերպությունները գնահատելու են հաճախորդների վարկունակությունը, այդ թվում՝ եկամուտների բավարար մակարդակ, վարկային պատմություն և այլն:

Հարցին, թե արդյոք գրավի անհրաժեշտություն կա, Դավիթ Կիրակոսյանն ասաց, որ դա պարտադիր պայման չէ, հաճախորդի վարկունակության ժամանակ արդեն բանկը կորոշի՝ գրավի անհրաժեշտություն կա, թե ոչ։

Նշվեց նաև, որ գումարը նախատեսված է տրամադրել ամբողջությամբ, ինչպես նաև փուլային տարբերակով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• ԵԱԶԲ-ն 37 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար• «Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար• Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը• Կառուցվածքային փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում. 13 ստորաբաժանման փոխարեն կլինի 21-ը• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն