Իրանը հայտնել է ռուս գործարարների համար վիզային ռեժիմի վերացման հնարավորության մասին

Իրանական կողմը դիտարկում է ռուս գործարարների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու հնարավորությունը՝ ներդրումները խթանելու նպատակով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարի

«Էներգետիկան, առևտուրը և տարանցումը Ռուսաստանի և Իրանի համար ամենակարևոր թեմաներն են, որոնք պահանջում են համագործակցություն պատասխանատու գերատեսչությունների մակարդակով», – իրանական Fars-ի փոխանցմամբ ասել է պաշտոնյան:

Սաֆարին հայտարարել է նաև ռուս գործարարների համար վիզաների հնարավոր չեղարկման մասին՝ ներդրումներն ավելացնելու նպատակով, ինչպես նաև նախատեսում է ստեղծել միջբանկային մեխանիզմ՝ Ռուսաստանին մոտ գտնվող երկրների հետ ռուբլով հաշվարկների համար և բացել կանաչ մաքսային միջանցք:

Պաշտոնյան նաև գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին դեպի Ռուսաստան և Չինաստան Իրանի արտահանման ցուցանիշների աճի կապակցությամբ։

«Ռուսաստանը ներկայացրել է իր կարիքների ցանկը: Ըստ այդմ՝ Իրանը կարող է շատ ապրանքներ արտահանել դեպի Ռուսաստան, ինչը կարող է հանգեցնել իրանական մատակարարումների զգալի աճի», – ասել է Սաֆարին՝ նշելով, որ այդ կերպ Իրանը կարող է մարել իր պարտքը Ռուսաստանի նկատմամբ:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն