Նախատեսվում է ձեւավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախաձեռնության կարգավորման առարկան մետաղական հանքավայրեր արդյունահանող եւ շահագործող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիի համակարգի վերանայումն  է եւ, զուգահեռաբար, մետաղական խտահանքի արտահանման համար նախատեսված պետական տուրքի կիրառությունից դուրսբերումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,  եւ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների եւ, հետեւաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց,  ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

Փաթեթը լրամշակելու նպատակով Կառավարությունը ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք հանձնաժողովն ընդունել է: Առաջարկ է ներկայացրել նաեւ հանձնաժողովը, որն ընդունվել է հեղինակի կողմից: Մասնավորապես, պատգամավորներն առաջարկել են Կառավարության առաջարկած մինչեւ 10 տոկոս շահութաբերության շեմը բարձրացնել մինչեւ 15 տոկոս:

Լրամշակված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

Այս նախագծին նույնպես հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Նախագծերը կքննարկվեն Ազգային ժողովի՝ հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն