Քննարկվել է ՀՀ պետական բյուջեի 2022 թ. առաջին եռամսյակի կատարողականը

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ 2022 թ. մեր տնտեսության զարգացումները պայմանավորված են եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով:

2022 թ. առաջին եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են տնտեսական աճեր, սակայն ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ դրա արդյունքում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների բացասական ազդեցություններով պայմանավորված՝ մարտ ամսից սկսել են դրսեւորվել տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 3.6 տոկոս աճ, Եվրագոտու տնտեսությունն աճել է 5 տոկոսով, իսկ Չինաստանում գրանցվել է 4.8 տոկոս տնտեսական աճ: ՌԴ տնտեսությունը 2022 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 3.7 տոկոս աճ է գրանցել:

Նշվել է, որ հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 9.6 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների աճով (նպաստումը՝ 10.2 տոկոսային կետ): Առեւտրի, արդյունաբերության եւ շինարարության աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը՝ համապատասխանաբար՝ 0.9, 0.7 եւ 0.4 տոկոսային կետ: 2022 թ. հունվար-մարտին արդյունաբերության համախառն թողարկումն աճել է 3.1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճով:

Շինարարության ճյուղում գրանցված 6.2 տոկոս աճը պայմանավորված է եղել հիմնականում կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճով:

2022 թ. առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ միջին գնաճն առաջին եռամսյակում՝ 7 տոկոս:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2022 թ. առաջին եռամսյակում կազմել է 2098 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 38.5 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման աճ. արտահանումն աճել է 26.9 տոկոսով` կազմելով 731.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 45.6 տոկոսով եւ կազմել 1336.2 մլն ԱՄՆ դոլար:

2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 425.5 մլրդ դրամ, ծախսերը` 396.8 մլրդ դրամ, հավելուրդը՝ 28.7 մլրդ դրամ: Բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է եռամսյակային ծրագրային ցուցանիշի գերակատարում, մինչդեռ ծախսերը զիջել են ծրագրված ցուցանիշը, արդյունքում՝ պակասուրդի փոխարեն արձանագրվել է հավելուրդ:

Առաջին եռամսյակում ստացվել է շուրջ 425.5 մլրդ դրամ փաստացի եկամուտ` 1.5 տոկոսով գերազանցելով եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 424.2 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 102.7 տոկոսը, 1.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 79.4 տոկոսով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2021 թ. առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով կամ 76.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճով:

Տիգրան Խաչատրյանը նշել է նաեւ, որ միջին աշխատավարձը կազմել է 212 հազար դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դրամի փոխարժեքին, գնաճին, արտահանման ու ներմուծման եւ այլ խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության 2022 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 13-ի արտահերթ նիստում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն