• Armenianeconomy.com

2021 թ. պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման պահանջների:

Ներկայացնելով մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ստանձնվել է 5 պարտավորություն, որից 3 գնորդի կողմից կատարվել են պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:

Փաստաթղթում արտացոլված են նաեւ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել 2 առեւտրային կազմակերպություն. լուծարման գործընթացն ավարտվել է: «Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը հաստատել է քննարկված հաշվետվությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է եւ դրական եզրակացություն ստացել պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:  

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• ԵԱԶԲ-ն 37 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում 11 արևային էլեկտրակայան կառուցելու համար• «Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար• Արտերկրից բարձրակարգ մասնագետների հոսք է ակնկալվում. պետությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել աշխատավարձը• Կառուցվածքային փոփոխություններ Էկոնոմիկայի նախարարությունում. 13 ստորաբաժանման փոխարեն կլինի 21-ը• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն