Ապրիլի 26-28-ին, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենան «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները» խորագրով գիտաժողովը։
Եռօրյա գիտական տնտեսական զեկույցների քննարկումների միջոցով կգնահատվի եւ երիտասարդության աչքերով կկանխատեսվի Հայաստանի տնտեսության վաղվա օրը՝ զուգահեռներ տանելով մեր երկրի տնտեսական անցյալի եւ ներկայի միջեւ:
Կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող 30 զեկույցներ։ Կարծարծվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերլուծությունը, տնտեսության մասնավորեցումը ՀՀ-ում, մարքեթինգային, գովազդային գործունեության առանձնահատկությունները մեր երկրում, ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարները, միգրացիայի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա եւ այլն։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտաժողովի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պաշտոնատար այլ անձանց հետ։
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться