Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադառնալով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում փոխգործակցության դեռևս չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը շարունակական կլինի: Ֆան Յոնգը գոհունակությամբ նշել է, որ այս ապրիլին լրացել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել, որ անցած տարիների արդյունավետ և դինամիկ գործակցության հիմքի վրա երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակվեն ամրապնդվել և խորանալ:

Բարձր գնահատելով Չինաստանի հարուստ փորձը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ կողմերը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և մի շարք այլ ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարը և դեսպանը քննարկել են նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել «Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության կողմից իրականացված «Ապագայի ծիլեր» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տվել ընդլայնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Առաջարկվում է շրջիկ առեւտուր իրականացնել նաեւ համայնքներում• Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր• Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն • Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ• Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն