Տնտեսավարողները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն անկանխիկ վճարման տարբերակ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, ամրագրվում է, որ կրպակներից բացի, մնացած բոլոր տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն:

2022-ի հունվարին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Այն վերաբերում է գույքի օտարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը, եթե գերազանցեց 300 հազար դրամը, պետք է իրականացվի անկանխիկ եղանակով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, ապա դա կհանգեցնի գործարքի առոչնչ լինելուն: Սա նշանակում է, որ այդ գործարքը կլինի ի սկզբանե անվավեր, կհամարվի չկնքված և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին, որոնց նպատակ են ունեցել կողմերը հասնել գործարքը կնքելիս:

Ավելին՝ նախատեսվում է, որ շահագրգիռ անձը կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները:

Նախագծով հստակեցվել է, որ տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում: Բացառություն են կազմում կրպակները: Իսկ, ինչ վերաբերում է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների, օրինակ` էլեկտրոնային դրամապանակների միջոցով անկանխիկ վճարման ընդունմանը, ապա տնտեսավարող սուբյեկտները կարող են դրանով վճարումներ ընդունել իրենց իսկ ցանկությամբ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն• Նախորդ տարվա եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը• ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ• Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ• Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան• Առաջարկվում է կրճատել հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականությունը• Մարզերում եկամտային հարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով• Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ• ՀՀ-ում անհրաժեշտ է խստացնել սպանդանոցների գործունեության նկատմամբ հսկողությունը. փոխնախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն