
Հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» 2019 թ. հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցիկ ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով վերանայվել ենն գործող կարգավորումները: Համաձայնագրով հստակեցվել են երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:
Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բխում է ԵԱՏՄ շրջանակում կապիտալի միասնական շուկա ստեղծելու սահմանված նպատակից և հանդիսանում է այդ նպատակին հասնելու միջոցառումներից մեկը: Համաձայնագիրը թույլ կտա անդամ երկրների վարկային բյուրոներին փոխանակել վարկային տեղեկատվություն: Փաստաթղթի նպատակն է վարկային ռեսուրսներին հասանելիության տեսանկյունից ապահովել հավասար պայմաններ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար՝ անկախ իրենց փաստացի գտնվելու վայրից: Միևնույն ժամանակ, վարկային պատմությունների փոխանակումը հնարավորություն կտա բանկերին ավելի ճիշտ գնահատել իրենց ռիսկերը և այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող, պարտաճանաչ վարկառուին տրամադրել վարկեր ավելի լավ պայմաններով, քան հնարավոր էր սահմանափակ տեղեկատվության պարագայում:
Եվս վեց ամսով կերկարաձգվի երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը
Գործադիրն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում: Նման որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման, իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչն 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին: Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ևս վեց ամսով, մինչև 2023թ. հունվարի 15-ը նախատեսվում է երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться